Դատարանի դահլիճից փախուստի դիմած տղամարդն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն

Հայտնի է, թե ինչի համար է կալանավորվել 43-ամյա տղամարդը, որը փախել էր դատարանի դահլիճից։
Sputnik

ԵՐԵՎԱն, 24 օգոստոսի - Sputnik. Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճի բաց պատուհանից ցած նետվելով փախուստի դիմած տղամարդն ինքնակամ  ներկայացել է ոստիկանություն։

Դավիթ Տոնոյանի վերաբերյալ քրեական գործ չկա. Քննչական կոմիտեի պարզաբանումը

Քննչական կոմիտեն նաև մանրամասներ է հայտնել դեպքի առնչությամբ, որով էլ հարուցվել է քրեական գործ տղամարդու դեմ։

«Օգոստոսի 13-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Դիլիջանի 37-ամյա բնակիչը, իր նախկին ընկերուհուն՝ Հրազդանի 43-ամյա բնակչուհուն, առևանգելու շուրջ նախնական համաձայնության գալով դեռևս ինքնությունը չպարզված անձի հետ,  վերջինիս վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով գնացել են նախկին ընկերուհու աշխատավայր: Տղամարդը պահանջել է, որ 43-ամյա կինը շարունակի շփվել իր հետ որպես ընկերուհի, սակայն վերջինս հրաժարվել է»,–նշված է ՔԿ–ի հաղորդագրության մեջ։

37-ամյա տղամարդը նախ վիճաբանել է նրա հետ, այնուհետև երկու ձեռքերը բռնել է, հաղթահարելով նրա դիմադրությունը՝ քարշ տալով նստեցրել է ավտոմեքենայի հետևի նստատեղին։ Տղամարդու պահանջով ավտոմեքենայի վարորդը վարել է մեքենան դեպի Սևանա լճի ափ։ Սակայն ժամը 20:00–ի սահմաններում  նրան հաջողվել է համոզել նախկին ընկերոջը և վերադառնալ տուն։

Անչափահաս թոռներին ծեծած 57-ամյա խաշթառակցուն և նրա դստերը մեղադրանք է առաջադրվել․ ՔԿ

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 37-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մարդուն  առևանգելը), միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:

Քննչական կոմիտեի 32 աշխատակից դիմակ չկրելու համար զրկվել են մեկ ամսվա պարգևավճարից

Օգոստոսի 20-ին Կոտայքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է միջնորդությունը և մինչ ոստիկանության աշխատակիցների ժամանումը, կալանավորը, կարգադրիչի և պաշտպանի ներկայությամբ, դատարանի դահլիճի բաց պատուհանից ցած նետվելու միջոցով դիմել է փախուստի: Նույն օրը վերջինս ինքնակամ ներկայացել է ոստիկանության Դիլիջանի բաժին, որտեղից տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկ:

Նախաքննությունը շարունակվում է:

Երիտասարդը կալանավորվել է 6-ամյա երեխայի հանդեպ սեքսուալ գործողություններ կատարելու համար