Հայաստանը շախմատի առցանց օլիմպիադայում 3 խոշոր հաղթանակ է տարել

Гроссмейстер Левон Аронян на турнире по быстрым шахматам (рапид) чемпионата мира по рапиду и блицу 2019 (28 декабря 2019). Москвa
Չորրորդ փուլում Հայաստանի հավաքականը Խորվաթիայի հավաքականին 4,5:1,5, իսկ հինգերորդ փուլում «չորով» հաղթել է Ալժիրին ու Մարոկկոյին՝ 6:0։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik.  Հայաստանի շախմատի հավաքականը Լևոն Արոնյանի գլխավորությամբ երկրորդ տեղն է զբաղեցնում Շախմատի համաշխարհային առցանց օլիմպիադայի С խմբում։

Отборочные соревнования Спартакиады промышленников «Моспром» 2020 по шахматам (18 июля 2020). Москвa
Արոնյանն ու Հայաստանի հավաքականը հաղթանակով սկսեցին շախմատի առցանց օլիմպիադիան

Երկրորդ խաղային օրվա ընթացքում հայ շախմատիստները երեք հաղթանակ են տարել, ու բոլորը խոշոր հաշվով։ Չորրորդ փուլում Հայաստանի հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին 4,5:1,5, իսկ հինգերորդ փուլում ջախջախիչ պարտության մատնել Ալժիրին ու Մարոկկոյին՝ 6:0։

Օգոստոսի 21-ին՝ խմբակային փուլի առաջին օրը, հայ շախմատիստները հաղթել էին Ռումինիային (4:2) ու Թուրքիային (4,5:1,5) ու անսպասելիորեն պարտվել Բուլղարիային (2,5:3,5)։

Վեց շրջանից հետո 12 միավորով առաջատար է Ռուսաստանը։ Երկրորդ տեղում Հայաստանի հավաքականն է (10), երրորդում Ռումինիայի թիմը(8), որոնց հաջորդում են . Անգլիան (8), Բուլղարիան (7),  Խորվաթիան (5), Եգիպտոսը (5) Թուրքիան (3), Մարոկկոն (2) ու Ալժիրը (0):

Արոնյանն ու մյուսները ջախջախեցին թուրքերին. Սերժ Սարգսյանը հետևում էր նրանց խաղին

Օգոստոսի 21-ին առաջին առցանց օլիմպիադայի մեդալների համար պայքարի մեջ մտան 40 ուժեղագույն հավաքականներ, որոնք բաժանված են 4 խմբի: Հայաստանի հավաքականը Ռուսաստանի, Ալժիրի, Անգլիայի, Բուլղարիայի, Եգիպտոսի, Մարոկկոյի, Ռումինիայի, Թուրքիայի և Խորվաթիայի հավաքականների հետ հայտնվել է միևնույն խմբում։

Отборочные соревнования Спартакиады промышленников «Моспром» 2020 по шахматам (18 июля 2020). Москвa
Հայաստանի հավաքականը պատրաստվում է Շախմատի համաշխարհային առցանց օլիմպիադային

Յուրաքանչյուր խմբի հաղթողներն ուղղակիորեն կանցնեն քառորդ եզրափակիչ։ Քառորդ եզրափակիչի ևս 4 ուղեգիր կվիճարկեն այն թիմերը, որոնք ընտրական խմբերում կզբաղեցնեն երկրորդ և երրորդ տեղերը: Եզրափակիչը տեղի կունենա «նոկաուտ» սկզբունքով։

Հուլիսի 25-ին մեկնարկած օլիմպիադային մասնակցում է 163 թիմ: Նրանք խաղում են վեց խաղատախտակների վրա։ Յուրաքանչյուր թիմում ներգրավված են երկուական տղամարդ և կին, ինչպես նաև մինչև 20 տարեկան տղաներ և աղջիկներ։