Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը. Սերժ Սարգսյան

ՀՀ Երրորդ նախագահը պատասխանում է 2016թ-ի ապրիլյան պատերազմի մասին հարցերին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի - Sputnik. ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մամուլի ասուլիս է հրավիրել պատասխանելու 2016թ-ի ապրիլյան պատերազմի մասին լրագրողներին ու հանրությանը հետաքրքրող հարցերին:

Հանձնաժողովի նիստին գալու իմ որոշումն ամբողջովին արդարացված էր. Սերժ Սարգսյան

Մինչ ասուլիսը սկսելը Սերժ Սարգսյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել ապրիլյան պատերազմի բոլոր զոհերի հիշատակը:

«Եվ առաջին հերթին՝ Ադամ Սահակյանի և Գևորգ Վարդանյանի: Այսօր նրանց ծննդյան օրն է»,- ասաց Երրորդ նախագահը:

Սերժ Սարգսյանն անդրադարձավ նաև Հայաստանում կորոնավիրուսի դեմ տարվող պայքարին՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը վտանգելով, կյանքեր են փրկում, հատկապես՝ բժիշկներին ու լրագրողներին:

Հիշեցնենք՝ ապրիլի 16-ին ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից առաջ ՀՀ երրորդ նախագահը լրագրողներին խոստացել էր արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո հրավիրել մամուլի ասուլիս և առաջին հանդիպման ժամանակ պատասխանել ապրիլյան իրադարձությունների հետ կապված բոլոր հարցերին: