ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի - Sputnik․ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։
Աննա Ստեփանյանը վարչության պետ էր նշանակվել 2017-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանի օրոք և շարունակել էր պաշտոնավարել նաև «թավշյա հեղափոխությունից» հետո։
Օգոստոսի 12-ին «Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը» դիմել էր քաղաքապետ Հայկ Մարությանին, դատախազ Արթուր Դավթյանին և ՀՀ կրթության տեսչության մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանին՝ մատնանշելով, որ Ստեփանյանը Տարոն Մարգարյանի օրոք առանց իրավական հիմքի է ընտրվել վարչության պետ։
«Ծառայելու եմ մինչև վերջ»․ Հայկ Մարությանը հեռանալու մտադրություն չունի
«Աննա Ստեփանյանը, խախտելով ՀՀ համայնքային ծառայության մասին օրենքի 14-րդ հոդվածը, չի մասնակցել օրենքով սահմանված պարտադիր մրցույթին և այդ պաշտոնում նշանակվել է օրենքի խախտումով», - գրված է նախաձեռնության անդամ Վահրամ Սողոմոնյանի ստորագրած դիմումում։
Գագիկ Բեգլարյանի դեմ նոր քրգործ է հարուցվել. նա ուրիշների անուններով տարածքներ է յուրացրել
Հայտնի է, որ Աննա Ստեփանյանը Սերժ Սարգսյանի թիկնազորի անդամներից մեկի` Գրիգոր Հայրապետովի եղբոր՝ Միխայիլ Հայրապետովի կինն է: Քաղաքապետարանից առաջ նա տնօրեն է աշխատել Երևանի թիվ 162 և փոխտնօրեն Երևանի թիվ 83 դպրոցներում։
Նախկին նախարարները մոտ 1 մլրդ դրամի վնաս են հասցրել պետությանը․ հարուցվել է քրեական գործ