Թուրքիայի պատճառով. Հունաստանի վարչապետն ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Նախօրեին հունական ԶԼՄ–ները հայտնել էին, որ Հունաստանի զինված ուժերում տագնապ է հայտարարվել` Հռոդոս և Կաստելորիզո կղզիների միջև ընկած հատվածում Թուրքիայի զորավարժություններ անցկացնելու մտադրության հետ կապված։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Հունաստանի ազգային անվտանգության խորհրդի նիստը կանցկացվի այսօր վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի նստավայրում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով վարչապետի մամուլի ծառայությանը։

«Ազգային անվտանգության խորհրդի նիստը կանցկացվի այսօր, ժամը 12.00-ին, Մաքսիմի պալատում վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի ղեկավարությամբ», – գրված է հաղորդագրության մեջ։

Հունաստանը կարող է Հաագայի դատարան դիմել Թուրքիայի հետ տարածքային վեճի պատճառով

Նիստի թեման հայտնի չէ։ Սակայն կիրակի երեկոյան հունական ԶԼՄ–ները հայտնել էին, որ Հունաստանի ԶՈւ–ում տագնապ է հայտարարվել` կապված Հռոդոս և Կաստելորիզո կղզիների միջև ընկած հատվածում Թուրքիայի` զորավարժություններ անցկացնելու մտադրության հետ։ Հետաձգվել են գրեթե բոլոր ստորաբաժանումների արձակուրդները, բանակը ամբողջական մարտական պատրաստվածության է բերված։

Հարաբերությունների հերթական սրացման պատճառ է դարձել ծովային գոտիների սահմանազատման մասին Հունաստանի և Եգիպտոսի միջև կնքած համաձայնագիրը և անմիջապես դրանից հետո Թուրքիայի որոշումը` Միջերկրական ծովում վերականգնել մինչ այդ կասեցված ածխաջրածնային հանքի հետախուզական հորատումը։

Կիպրոսում և Հունաստանում սգո զանգեր են ղողանջել Սուրբ Սոֆիայի տաճարի համար. տեսանյութ

Բացի այդ Թուրքիան տեղեկացրել է նաև Միջերկրածովյան ավազանի արևելյան հատվածում ծովային զորավարժություններ անցկացնելու ծրագրերի մասին։ Անկարան անօրինական է համարում Հունաստանի և Եգիպտոսի միջև կնքած համաձայնագիրը։ Թուրքիան հայտարարել է, որ Հունաստանը Եգիպտոսի հետ համաձայնագրում նշված ծովային գոտիների նկատմամբ որևէ իրավունք չունի։