Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Հայաստանում աստիճանաբար բարելավվում է. վարչապետ

Արդեն մի քանի օր է՝ Հայաստանում կորոնավիրուսի բացահայտված ամենօրյա դեպքերի թվերը նվազում է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն աստիճանաբար բարելավվում է: ՌԲԿ-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Կարծես թե, մենք սկսել ենք հաղթահարել կորոնավիրուսի համավարակը», - նշել է նա:

Մահվան ևս 10 դեպք. ՀՀ–ում կորոնավիրուսի հետևանքով մահացածների մեծ մասը տղամարդիկ են

Նշենք, որ արդեն մի քանի օր է՝ COVID-19-ի ամենօրյա բացահայտված դեպքերի թվերը նվազում են:

Այսպես, հուլիսի 28-ի առավոտյան տվյալներով` նախորդ օրվա ընթացքում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 239-ն են: Վարակվածների ընդհանուր թիվը 37 629 է, համավարակի ողջ ընթացքում մահացել է 719 մարդ:

Նշենք, որ Հայաստանում մարտին սահմանած արտակարգ դրությունը երկարացվել է  մինչև օգոստոսի 12-ը: Արտակարգ դրության պայմաններում արգելված են հանրահավաքները, ցույցերը, զանգվածային միջոցառումները: Դիմակ դնելը պարտադիր է: