21 մահ. Գեղարքունիքի մարզպետը ներկայացրեց մարզում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը

Մարզպետ Սանոսյանը համոզված է, որ որոշ համանքներում հայտարարված կարանտինային ռեժիմը թույլ տվեց խուսափել հիվանդության շատ ավելի մեծ բռնկումներից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի - Sputnik. Գեղարքունիքի մարզում այս պահին կորոնավիրուսի համավարակի պատճառով փակ համայնքներ չկան: Այսօր մարզ այցելած լրագրողների հետ Սևանի ափին կազմակերպված մամուլի ասուլիսում տեղեկությունը հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Հիմքեր կան պնդելու, որ Հայաստանը մտել է կորոնավիրուսի հաղթահարման փուլ. Փաշինյան

«Արդեն շուրջ 20 օրից ավելի է, ինչ հիվանդների թիվը մարզում 50-60-ից չի անցնում»,- ասաց Սանոսյանը:

Նրա խոսքով` վարակի տարածման կանխմանը մեծապես նպաստեցին նաև տեղային բռնկումների հետևանքով որոշ համայնքների ելումուտն արգելելու մասին` պարետատան որոշումները:

«Ցավոք, ունեցանք այդպիսի բռնկումներ, բայց ոստիկանության համայնքների համատեղ աշխատանքի արդյունքում խոշոր բռնկումները կարողացանք կասեցնել»,- ասաց Սանոսյանը:

ՀՀ–ում 2230 երեխա է վարակվել կորոնավիրուսով. մեծ մասը եղել են Երևանից

Ներկա պահին մարզում, նրա խոսքով, 260 հիվանդ կա, որոնցից 63-ը բուժում են ստանում մարզում ու հանրապետության հիվանդանոցներում, մնացածը` տանը:

Համավարակի սկզբից մինչ օրս Գեղարքունիքում վարակվել է 1600 մարդ, մահերի թիվը 21 է:

Հիշեցնենք` այսօրվա տվյալներով Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 36 613 է։ Գրանցվել է մահվան 692 դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 218 է։ 

451 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 36 613