Սերժ Սարգսյանն Արցախում է. հայտնի է` ինչ հանդիպումներ են նախատեսված

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից հայտնում են, թե ուր է այցելելու Սերժ Սարգսյանն Արցախում և ում հետ է հանդիպելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է Արցախ: Երրորդ նախագահի գրասենյակից հայտնում են` այցն անձնական բնույթ է կրում։

«Սերժ Սարգսյանը կայցելի մորը, հանդիպում կունենա ընկերների հետ»,–նշված է գրասենյակի Facebook սոցցանցի էջում։

Սարգսյանը կլինի նաև Ամարասում` տեղում ծանոթանալու վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընթացքին,  ինչպես օրերս տեսակապի ժամանակ խոստացել էր այդ աշխատանքներն իրականացնող պատասխանատուներին:

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Սերժ Սարգսյանը տեսակապի միջոցով հետևել էր «Լույս» հիմնադրամի միջոցներով Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընթացքին:

Նա նշել էր, որ բոլոր հայերի համար Ամարասի վանական համալիրը մեծ կարևորություն և խորհուրդ ունի։

Սերժ Սարգսյանի ընտանիքի մասին Փաշինյանի հրապարակած փաստերով իրավապահներն արդեն զբաղվում են