Ոստիկանները բերման ենթարկեցին կառավարության մոտ հավաքված ռեստորանների աշխատակիցներին

Արտակարգ իրավիճակի ռեժիմի պայմաններում կառավարությունը թույլ է տվել բացել հանրային սննդի կետերը, այդ թվում՝ ռեստորանները: Բայց երգիչ-երաժիշտներին թույլ չի տվել դրանցում ելույթ ունենալ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Ռեստորանների երգիչները բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության շենքի դիմաց: Նրանք ՀՀ կառավարությունից պահանջում են ընդունել իրենց ներկայացուցիչներին ու լսել իրենց բարձրացրած խնդիրները: 

Ռեստորանների հայկական միությանը խիստ անհանգստացրել է Թորոսյանի կոչը. նրանք առաջարկ ունեն

Արտակարգ իրավիճակի ռեժիմի պայմաններում կառավարությունը թույլ է տվել բացել հանրային սննդի կետերը, այդ թվում՝ ռեստորանները, բայց երգիչ-երաժիշտներին թույլ չի տվել դրանցում ելույթ ունենալ: Արդյունքում, նրանց խոսքով, մի քանի հարյուր ընտանիք մնացել են առանց եկամտի:

«Մենք պատրաստ ենք պահպանել բոլոր կանոնները՝ դիմակով երգել, հաճախորդներից սոցիալական հեռավորություն պահպանել: Թող կանոններ սահմանեն, մենք էլ դրանք պահպանելով աշխատենք»,- ասաց ակցիայի մասնակից` հանդիսավար- հաղորդավար էդիկ Կարապետյանը:

Ուրբաթը շաբաթից շուտ եկավ. տուրիզմի ոլորտին «ռեանիմատոլոգներ» են պետք

Հավաքվածները շեշտեցին, որ գրեթե բոլորը բանկերում վարկեր ու ապառիկ գնումների հաշիվներ ունեն, որոնց դիմաց չեն կարողանում վճարել: Իսկ կառավարության հատկացրած աջակցությունը շատ չնչին է մի քանի ամիս դրանով ընտանիք պահելու համար:

«68 000 դրամ եմ ստացել: 4 ամիս դրանով ո՞նց ապրեմ, հոսանքի ու գազի համար վճարե՞մ, թե՞ երեխեքիս համար ուտելիք գնեմ»,- ասաց հավաքվածներից մեկը:

Ոլորտի ներկայացուցիչներին մեկ շաբաթ առաջ ընդունել են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորները, լսել նրանց բողոքներն ու առաջարկները, բայց իրավիճակը չի փոխվել:

Այսօր նրանք հանդիպում են պահանջում վարչապետի հետ՝ հասկանալու իրենց հետագա քայլերը:

Մինչ կառավարությունը կարձագանքեր հավաքվածների պահանջին, ոստիկանությունը զգուշացրեց, որ հավաքն անօրինական է ու բերման ենթարկեց դրա մասնակիցներից մի քանիսին:

Սրճարաններում և ռեստորաններում նոր խստացումներ կլինեն