Երևանի գերեզմանատներից մեկի մոտ 40-ամյա տղամարդը հոսանքահարվել է ու մահացել

Տղամարդն աշխատանքներ է կատարել գերեզմանատան հարևանությամբ գտնվող էլեկտրական սյան վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Երևանում` Շենգավիթի «Կարմիր բլուր» գերեզմանատան մոտ, տղամարդ է հոսանքահարվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից։

Գավառի տներից մեկում 45–ամյա տանտիրուհուն մահացած են գտել

«Հունիսի 30-ին, ժամը 12։00-ի սահմանում ոստիկանությունը բուժկենտրոններից մեկից ահազանգ է ստացել, որ մահացած տղամարդ է տեղափոխվել իրենց մոտ։ Օպերատիվ խումբը պարզել է, որ նա հոսանքահարվել է Շենգավիթի «Կարմիր բլուր» գերեզմանատան մոտ ժամը 10։30-ի սահմանում»,– տեղեկացրին ոստիկանությունից։

Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն։ Նյութեր են պատրաստվում։

Ըստ shamshyan.com–ի` մահացածը Արագածոտնի մարզի Արագած գյուղի բնակիչ Ասքանազ Ղ-ն էր։ Նա մահացել է գերեզմանատան հարևանությամբ էլեկտրական սյան վրա աշխատանքներ կատարելիս։

Կրակոցներ Երևանում. մեկ մարդ գլխի շրջանում վնասվածքներ է ստացել