662 նոր դեպք. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 23 909–ի

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ նոր տվյալներ է հրապարակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik.Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 662–ով և դարձել 23 909։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 10 445 (-112) մարդ, կատարվել է 107 108 (+2,062) թեստավորում, առողջացել են վարակվածներից 12 911–ը (+762)։ Գրանցվել է մահվան 420 (+10) դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը` 133 (+2)։

Կորոնավիրուսի զոհ դարձածներից ամենաերիտասարդը 60 տարեկան է

Հունիսի 26-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 23 247 էր:

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է։ ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հուլիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։

Նրանք պայքարում են կորոնավիրուսային դժոխքում. մի քանի ժամ վերակենդանացման բաժանմունքում

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Հունիսի 4-ից արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում փոփոխություններ և լրացումներ են ուժի մեջ մտել։ Այսուհետ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր է։ Հանրային բաց վայրերում դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները։