«Միայն արյան հոտը կարող է ձեզ սթափեցնել». մեկ դար անց թուրքի նամակը Կոմիտասին

1.5 մլն հայերի բնաջնջումը, արտաքսումն ու հալածանքներն անպատիժ չպետք է մնան, որքան էլ որ անցնի։ Դրանում համոզված են բոլոր ողջամիտ մարդիկ, նույն հորդորն են անում նաև թուրք մտավորականության որոշ ներկայացուցիչներ։
Sputnik

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Թուրքիայի կառավարությունը շարունակում է անդրդվելի մնալ Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ իր դիրքորոշման մեջ, ավելի կոնկրետ`ժխտման քաղաքականության, ինչի մասին մեկ անգամ ևս վկայում է Թուրքիայի բարձրագույն խորհրդատվական խորհրդի նիստը, որն անցկացվեց Էրդողանի գլխավորությամբ։ Նիստի ժամանակ քննարկվում էին, այսպես կոչված, «հակազդման միջոցառումներ՝ ուղղված Օսմանյան պետությունում 1915 թվականի իրադարձությունների շուրջ անհիմն հակաթուրքական զրպարտությունների»։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Պատասխան`100 տարի անց» նախագծի համակարգող Հասմիկ Հախվերդյանը։

Սարգսյանը Հայոց ցեղասպանության դրդապատճառներն է ներկայացրել Nouvelles d’Arménie ամսագրին

Թուրքիայի ներկայիս իշխանության վարքագիծը Հախվերդյանին չի զարմացնում։ Որևէ այլ բան ակնկալել չէր էլ կարելի, սակայն թուրք մտավորականության ոչ բոլոր ներկայացուցիչներն են կիսում այդ դիրքորոշումը։ Շատերը հասկանում և ընդունում են 105 տարի առաջ տեղի ունեցածը։

Հախվերդյանը Sputnik Արմենիային է ներկայացրել տարբեր ժամանակների թուրք քաղաքական և հասարակական գործիչների մի շարք նամակներ, որոնք ուղղված էին մեծ հայերին` հանրահայտ ֆրանսահայ ռեժիսոր Անրի Վերնոյին, Կոմիտասին և քաղաքական գործիչ Գարեգին Խաժակին։ Բոլոր այդ նամակները ներառվել են «Պատասխան`100 տարի անց» համանուն նախագծի պատկերագրքում։

«Երբեք չպետք է մոռանանք Հայոց ցեղասպանության զոհերի մասին». Թրյուդոյի գրառումը

Վերնոյի և Աքարջալիի լեզվակռիվը

Բոլոր ժամանակների Թուրքիայի իշխանությունների դիրքորոշումն ամենից վառ ներկայացնում է Թուրքիայի կառավարության անդամ, առողջապահության նախարար և Եվրահանձնաժողովում Թուրքիան ներկայացնող Բյուլենտ Աքարջալիի պատասխանը հայտնի ֆրանսիացի ռեժիսոր Անրի Վերնոյին (Աշոտ Մալաքյան)։ Հեռավոր 1995 թվականին բորբոքված հեռահար բանավեճը ժամանակին մեծ աղմուկ էր բարձրացրել։

Ամեն ինչ սկսվել էր նրանից, որ Վերնոն 1995 թվականին Հայոց ցեղասպանության 80-րդ տարելիցի նախաշեմին ելույթ ունենալով ֆրանսիական V ալիքով, ընդգծել էր Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտությունը, նա նաև ներկայացրել էր 1915 թվականի իրադարձությունների մանրամասները։ Դրան հաջորդել էր Թուրքիայի իշխանությունների արձագանքը։

Հասան Ջեմալը Հայոց ցեղասպանության թեմայով գրառում է արել

Մասնավորապես, Վերնոն նամակ էր գրել վերոնշյալ Աքարջալին, խոստովանելով, որ ռեժիսորի ելույթն իրեն, մեղմ ասած, զայրացրել է։ Վերնոյին նա անվանել էր «զգացմունքներ վաճառող», որը ատելություն է սերմանում, միաժամանակ մանիպուլյացիայի ենթարկում հայկական սփյուռքի և ֆրանսիացիների հույզերն ու զգացմունքները։

«Ձեզ համար բավարար չէ միայն հայ–թուրքական թշնամանքի հրահրումը, հանուն Ձեր մութ խաղերի Դուք փորձում եք ձեր անձնական ձևաչափը փաթաթել Թուրքիայի և Ֆրանսիայի հարաբերությունների վզին, ինչպես նաև քրիստոնեա-մահմեդական հարաբերությունների։ Դուք անցյալով եք ապրում, և միայն արյան հոտը կարող է Ձեզ սթափեցնել», – մեջբերում է Հախվերդյանը Աքարջալիի նամակը։

Նա պնդում է, որ «ոչ ոք 1915 թվականի դեպքերի հետ կապված` Վերնոյի կարծիքը չի կիսում», փաստերն իբրև թե խոսում են Վերնոյի դեմ, իսկ դա նշանակում է` «նաև Ցեղասպանությունը ճանաչելու պահանջի վերաբերյալ` ողջ հայության»։

Հախվերդյանի խոսքով` նամակում նկատվում է նաև սփյուռքահայերին Հայաստանից անջատելու` Թուրքիայի իշխանությունների քաղաքականությունը։

Սաիդ Չեթինօղլու

Հախվերդյանն ասում է, որ թուրք մտավորականության ներկայացուցիչները բոլորովին այլ տեսակետ ունեն։ Այս համատեքստում նա հիշում է Թուրքիայում հետապնդվող Սաիդ Չեթինօղլուի մասին, որի գրչին են պատկանում Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությանը, ինչպես նաև այդ տարիներին հայերի ունեցվածքի թալանին և յուրացմանը նվիրված բազմաթիվ գրքեր և հոդվածներ։

«Չեթինօղլուն մեր «Պատասխան` 100 տարի անց» նախագծի շրջանակում հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասին հասցեագրված նամակ է գրել։ Չեթինօղլուի հետ մենք պայմանավորվածություն ունենք մի քանի լեզուներով նամակը հրապարակելու մասին», – ասաց Հախվերդյանը։

Նա նշեց, որ նամակն ամբողջությամբ պետք է հրապարակվեր Հայոց ցեղասպանության 105-ամյակին ընդառաջ, սակայն խոչընդոտ հանդիսացավ նոր տիպի կորոնավիրուսի համավարակը։ Հախվերդյանը նշեց, որ Չեթինօղլուն նամակում դիմում է մեծն կոմպոզիտորին, ընդգծելով, որ ամեն անգամ Կոմիտասին պատկերացնելով, աչքերն արցունքով են լցվում։

Ի՞նչ է կատարվում Ծիծեռնակաբերդում. յուրօրինակ հարգանքի տուրք` Հայոց ցեղասպանության զոհերին

«1915 թվականին ողջ քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ Ցեղասպանությունը ոչնչացրեց Կոմիտասի ժողովրդին, իսկ քաղաքակիրթ աշխարհն իր ձայնը չհնչեցրեց մի ամբողջ ազգի բնաջնջման դեմ։ Այդ հանցագործությունն իր Նյուրնբերգը չունեցավ, այլ նույնիսկ հակառակը` մեղավորները տարբեր պարգևների արժանացան», – գրում է հեղինակը։

Չեթինօղլուն իր նամակում նշում է, որ այն ժամանակ աշխարհը մոռացության տվեց 1915 թվականի Ցեղասպանությունը և ամեն կերպ ջանում էր համոզել հայ ժողովրդին, որ որևէ բան տեղի չի ունեցել և պետք է առաջ շարժվել` չհիշելով կատարվածի մասին։

«Շատերն այսօր էլ շարունակում են մերժել և համոզել», – գրում է Սաիդը։

Սենատորն արտասվել է Ցեղասպանության բանաձևի համար շնորհակալություն հայտնելիս. տեսանյութ

Նա ընդգծում է, որ Հայոց ցեղասպանության տարիներին մյուս փրկվածներից Կոմիտասն առանձնանում էր նրանով, որ ոմանք դեռ ընտանիքներ ունեին, իսկ նրա ընտանիքը ողջ հայ ժողովուրդն էր, որը հետևողականորեն ոչնչացվում էր` առանց վերածննդի հույսի։

Օսման Քավալա

Եվս մեկը, ով տուժեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր կոչի համար, թուրք գործարար Օսման Քավալան էր։ ՀՅԴ անդամ, 1915 թվականի իրադարձությունների զոհ դարձած Գարեգին Խաժակին ուղղված նրա նամակը ևս ներառվեց «Պատասխան` 100 տարի անց» հավաքածուի մեջ։

Մասնավորապես, Քավալան իր նամակում անդրադառնում է Հայոց ցեղասպանության իրավական և քաղաքական կողմին։

«Պատահաբար տեղեկացա, որ իմ երկրում հայերը բախվել են ամենադաժան զանգվածային գործողություների, որ հնագույն, հազարամյա քաղաքակրթությունը ոչնչացվել է մի քանի ամսում»,–գրում է Քավալան։

Քավալան նշում է, որ նրանց թվում էին նաև Գարեգին Խաժակն ու բազմաթիվ այլ օսմանցի հայեր։

«Թուրքիայի քիթը տրորեցին». Պոզները` ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ քայլերի մասին

1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1,5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։

Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը։ ԱՄՆ 50 նահանգներից 44-ը պաշտոնապես ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։

Չարգելված ցեղասպանության արգելված ճանաչումը