«Հաջորդ նիստին կներկայացնենք Քոչարյանի տեսակետը». տարաձայնություն` երաշխավորության հարցով

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ անձնական երաշխավորության հետ կապված պաշտպանների տեսակետները ոչ ամբողջությամբ է դատարանը կիսում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Հունիսի 17-ին կայանալիք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստին նրա պաշտպանները կներկայացնեն անձամբ Քոչարյանի տեսակետը գործով դատավորին հետաքրքրող որոշ հարցերի առնչությամբ։ Տեղեկությունը Քոչարյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Հայկ Ալումյանը։

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Քրեակատարողական ծառայությանը

Այսօր կայացած նիստի ժամանակ դատավոր Արսեն Նիկողոսյանը նշել էր, որ եթե Քոչարյանը ներկա լիներ դատական նիստին, ապա կհետաքրքրվեր, թե Քոչարյանի համար անձնական երաշխավորությամբ հանդես եկած ՀՀ նախկին վարչապետներն ի՞նչ հարաբերությունների մեջ են Քոչարյանի հետ։ Բացի այդ, դատավորը կուզեր իմանալ` ի՞նչ փաստական տվյալների վրա կարող են դատարանին համոզել, որ այդ մարդիկ իրենց խոսքով կազդեն Քոչարյանի վարքի վրա, որ նա ազատության մեջ գտնվելով չխոչընդոտի քննության ընթացքին։ Քոչարյանն այսօրվա դատական նիստին ներկա չէր առողջական վիճակից ելնելով։

«Անձնական երաշխավորության մեջ այնպիսի հարց էր դրված, որ դրա պատասխանը դատարանն ակնկալում էր լսել անձամբ Քոչարյանից և ոչ թե մեզնից։ Հաջորդ նիստին մենք բառացիորեն դատարանին կհաղորդնեք Քոչարյանի տեսակետները»,–նշեց պաշտպանը։

Նրա խոսքով` անձնական երաշխավորության հետ կապված` պաշտպանների տեսակետների հետ դատարանն ամբողջությամբ է համաձայն չէ և որոշ նրբությունների մեջ կան տարաձայնություններ։ Սա, սակայն, ըստ Ալումյանի` նորմալ երևույթ է։

«Եթե Քոչարյանը ներկա լիներ, նախկին վարչապետների մասով հարց կտայի նրան». նիստը հետաձգվեց

Հարցին, թե որքա՞ն ժամանակ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» կենտրոնում` Ալումյանը պատասխանեց, որ դա կախված է նրա առողջական վիճակի վերաբերյալ բժիշկների գնահատականից, ինչպես նաև վարչական դատարանի որոշումից։ Պաշտպանը նշեց, որ չի ուզում մեկնաբանել` ինչպես է իրեն զգում Քոչարյանը։

Մեկ այլ հարցի, թե արդյո՞ք զրուցել են Քոչարյանի հետ` երեկ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության, նրան մեղադրանք առաջադրելու ու ԱԱԾ–ում հարցաքննելու կապակցությամբ` Ալումյանը պատասխանեց, որ Քոչարյանի հետ քաղաքական հարցեր երբեք չեն քննարկում։

Դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործով ապացույցների փուլին անցնելու բոլոր հիմքերն ունի. դատախազ

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին, Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատական նիստում ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանի, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդություն էին ներկայացրել։ Մայիսի 13-ին Երևանի ընդհանուր իրավասության դատավոր Աննա Դանիբեկյանը ոչոշում կայացրեց մերժել Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու։ Հենց այս որոշումն էլ պաշտպանները բողոքել են Վերաքննիչ քրեական դատարան։

Քոչարյանի տեսակցություններին առնչվող հայցը վարույթ չի ընդունվել. Ալումյանը չի զարմացել

ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին: 2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ: Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։