Հայուհի Անիվարը գտել է իրեն․ երգչուհին հայտնել է՝ ինչով է փոխարինել կարիերան

Օրերս ռուսաստանցի հայտնի երգչուհի և բլոգեր Անի Վարդանյանը, որը ելույթ է ունենում Անիվար կեղծանունով, հայտնել է, որ թողնում է կարիերան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. Չնայած երգչուհին վստահ է խոսել, երկրպագուները խնդրում են Անիվարին հետ վերադառնալ ու նորից երգել։ Նրանք շատ են հավանում հայուհու ձայնն ու երգերը։  Որոշումից երկու օր անց աղջիկն Instagram-ում երկու լուսանկար է հրապարակել, որտեղ նրա ձեռքին խմորեղեն կա։

«Ամենաշատն աշխարհում սիրում եմ տանը մտերիմներիս հետ ժամանակ անցկացնել, այդ պատճառով վերջին իրադարձություններն ինձ համար ինչ-որ չափով նվեր էին»,- լուսանկարներին կից գրել է նա։

Անիի խոսքով՝ իրեն դուր է գալիս «տուն» բառը, որը «ասոցացվում է հոգեկան հանգստության, պաշտպանության, մտերիմների ու խոհանոցում թխվածքի հոտի հետ»։

«Ժամանակ անցկացրեք այն մարդկանց հետ, որոնց իսկապես սիրում եք, վերջին շրջանում մեզանից յուրաքանչյուրը պետք է սկսի էլ ավլի արժեվորել այս պահերը․․․Համեղ կարկանդակներ պատրաստեք ու լուսանկարներ հրապարակեք», - նշել է նա։

Անի Վարդանյանի կատարմամբ հնչել են «Աստղն է ընկնում», «Հոգու դատարկություն», «Էլ չեմ սիրում», «Իմ դրախտն ես», «Կառևանգեմ» երգերը։ Առաջին քայլերը դեպի մեծ բեմ նա արել է դեռևս 2014 թվականին. աղջիկը Вконтакте–ի իր էջում սկսել էր տեղադրել հայտնի կատարողների երգերի քավեր–տարբերակները (Տիմատի, Եգոր Կրիդ, Պոլինա Գագարինա, L'One, Բումբոքս, Jah Khalib), որոնք արժանացել են ոչ միայն նրա ընկերների, այլև անծանոթ օգտատերերի հավանությանը։

«Բռնակալ ամուսինն արգելո՞ւմ է». երգչուհի Անիվարը խոսել է կարիերան ավարտելու մասին

2017 թվականի հոկտեմբերին Անին ամուսնացել է Կարեն անունով մի երիտասարդի հետ։ Մեկ տարի անց զույգը տղա է ունեցել, որին անվանել են Իվան։