Հրաչյա Հակոբյանը Փաշինյանենց տուն է գնացել. նա թեստ կհանձնի

Հրաչյա Հակոբյանի մայրը թիրախային խմբում է, և նա պահպանում է անվտանգության նորմերը։ Փաշինյանի երեխաներին էլ չի գրկել, երբ այցելել է նրանց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն այսօր կորոնավիրուսի ախտորոշման թեստ կհանձնի, քանի որ օրերս այցելել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա ընտանիքին։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Հակոբյանը` պատասխանելով հարցին, թե ինչու չի մեկուսացել` իմանալով, որ վարչապետ Փաշինյանը կորոնավիրուսով է վարակվել։

Պուտինը Փաշինյանին շուտափույթ ապաքինում է մաղթել. ՀՀ և ՌԴ ղեկավարները հեռախոսով զրուցել են

Այսօր հայտնի դարձավ, որ Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով։

«Այս պահի դրությամբ որևէ առիթ չունեմ մեկուսանալու, քանի որ կոնտակտի դուրս չեմ եկել նրանց հետ։ Այսինքն` եղել եմ իրենց տանը, բայց դիմակ եմ կրել, իսկ տուն մտնելիս ու դուրս գալիս ախտահանել եմ ձեռքերս»,–ասաց Հակոբյանը։

Պատգամավորը նշեց` թիրախային խմբում գտնվող մայր ունի, և անվտանգության նորմերը պահպանում է. Փաշինյանի երեխաներին էլ չի գրկել, երբ այցելել է նրանց։

Հակոբյանն ասաց նաև, որ ԱԺ–ում էլ շփումներն այսօր նվազեցրել է։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 210-ով և հասել 9492–ի

Հարցին, թե Փաշինյանն ու ընտանիքի անդամները կառավարական ամառանոցո՞ւմ են մեկուսանալու, Հակոբյանը պատասխանեց, որ կարծում է` այո։

Հիշեցնենք, որ Հրաչյա Հակոբյանը Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի եղբայրն է։

Կորոնավիրուսից մահացել է Սարհատ Պետրոսյանի մայրը՝ Ռուբինա Ղազարյանցը