Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի. հայտնի է դատական նիստի օրը

ՀՀ երկրորդ նախագահը Նիկոլ Փաշինյանի դեմ հայցադիմում է ներկայացրել զրպարտության համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը նշանակվել է հունիսի 23-ին՝ ժամը 14։00-ին: Տեղեկությունը հրապարակել է դատական տեղեկատվական համակարգը։

«Թալանելը հերքեցինք, միլիարդները հերքեցինք...». Քոչարյանն արձագանքել է Փաշինյանին

Գործը քննելու է դատավոր Տիգրան Գրիգորյանը։

Դատարանը Քոչարյանի հայցադիմումը ստացել է ապրիլի 3-ին։ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Փաշինյանի՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու և զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջների մասին:

Հիշեցնենք, որ հայցի պատճառը քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն են այն մասին, որ 2,4 մլրդ դոլարով պետք է ավելանա պաշտպանության բյուջեն, որից 1,2 մլրդը պետք է վերադարձվի թալանված գումարը։ Փաշինյանն այդ հայտարարության ժամանակ հնչեցրել է Ռոբերտ Քոչարյանի անունը:

Քոչարյանը հրաժարվեց Փաշինյանի դեմ ներկայացրած հայցից, դատական ծախսերի համար էլ կվճարեն