Երևանում 31–ամյա վարորդը «BMW X5»-ով բախվել է պատին. նրա վիճակը ծանր է

Գարեգին Նժդեհի հրապարակում տեղի ունեցած պատահարից հետո վարորդը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. 31 տարեկան Խաչիկ Ն.-ն իր վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենայով Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել Սպանդարյանի հուշարձանի պատին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Վանաձորի շենքերից մեկի պատուհանից 9 տարեկան երեխա է ընկել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը դեպքի մասին ահազանգը ստացել է մայիսի 16-ին, ժամը 03։32-ին։

Ավտովթար Վայոց Ձորում. 48–ամյա վարորդը տեղում մահացել է

Վարորդը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։

Կրակոցներ Երևանում. մեկ անձ ձերբակալվել է