«Եկել է ժամանակը, պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին». Սերժ Սարգսյանն այցելեց ԱԺ

Սերժ Սարգսյանն Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին պետք է պատասխանի որոշ հարցերի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի– Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանեց Ազգային ժողով։ «Հարգելի լրագրողներ, ուզում եմ, որ հավատացաք լինեք, որ ես ձեզնից ավելի շատ եմ շահագրգռված շփվելու լրատվամիջոցների հետ։ Պարզ պատճառով` ես ոչինչ չունեմ թաքցնելու։ Եկել է ժամանակը` պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին»,–ասաց նա լրագրողների հետ զրույցում։

Սերժ Սարգսյանի խափանման միջոցը վերացնելու բողոքը մերժվել է

Քիչ անց կմեկնարկի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիորղ քննիչ հանձնաժողովի նիստը, որին էլ պետք է մասնակցի Սերժ Սարգսյանը։

Սարգսյանն հիշեցրեց, որ ինքը  դիմել էր քննիչ հանձնաժողովին, որ իր մասնակցությամբ նիստը անցկացնեն արտակարգ դրության ավարտից հետո։ Սակայն նրանք նպատակահարմար համարեցին այն հիմա անցկացնել։

Ի պատասխան լրագրողների` իրեն ուղղված մի շարք հարցերին` երրորդ նախագահը նշեց, որ հիմա ոտքի վրա 1-2 պատասխաններով չի բավարարի ո՛չ լրագրողներին, ո՛չ հանրությանը։ Ուստի, Սարգսյանը խոստացավ արտակարգ դրության ավարտից հետո հրավիրել բոլոր լրատվամիջոցներին և միայն ապրիլյան իրադարձությունների հետ կապված զրույց ունենալ։ Նա նաև հավելեց, որ իր գրասենյակը շուտով հայտարարությամբ հանդես կգա այս ամենի վերաբերյալ։

Սերժ Սարգսյանն անակնկալի է բերել քննիչ հանձնաժողովին. «Ժողովուրդ»

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը համաձայնել է մասնակցել նիստին մեկ պայմանով` ողջ ընթացքը պետք է տեսաձայնագրվի, և մեկ օրինակ տրամադրվի իրեն։

Քննիչ հանձնաժողովը պատասխանել էր Սերժ Սարգսյանին, սակայն երրորդ նախագահի գրասենյակը հայտարարել էր, որ իրենց համար այդպես էլ պարզ չէ` տրամադրելո՞ւ են տեսագրություն, թե ոչ։ Դրանից հետո քննիչ հանձնաժողովը համաձայնել էր բավարարել Սարգսյանի պահանջը, որից հետո երրորդ նախագահի գրասենյակը հայտարարությամբն հանդես եկավ` ասելով, որ Սարգսյանը կմասնակցի նիստին։