Չի՞ հիշում, թե՞ նրան չեն զեկուցել. Քոչարյանն ասաց` ինչ կարևոր հարցեր են ուղղել Սարգսյանին

Սերժ Սարգսյանից հետաքրքրվել են` Ապրիլյան պատերազմի հետ կապված արդյո՞ք հետախուզության տվյալներն ամբողջությամբ արտացոլում են այն տեղեկատվությունը, որը դրված է շրջանառության մեջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիորղ քննիչ հանձնաժողովին հետաքրքրում է Ապրիլյան պատերազմի թեմային առնչվող մի շարք հարցեր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը չի՞ հիշում, թե՞ նրան չեն զեկուցել։ Քննիչ հանձնաժողովի նիստի ավարտից հետո լրագրողներին հայտնեց Քոչարյանը` անդրադառնալով նիստում հնչած հարցուպատասխանին։

Հայտնել էիքն, որ այսօր կայացած ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիորղ քննիչ հանձնաժողովի  նիստին մասնակցում էր նաև Սերժ Սարգսյանը։

Հանձնաժողովի նիստին գալու իմ որոշումն ամբողջովին արդարացված էր. Սերժ Սարգսյան

«Սարգսյանին այն հարցերն ենք տվել, որոնք հենց իրեն էին ուղղված, նա էլ պատասխանել է այնքանով, ինչքանով հիշում է։ Կան բաներ, որ նա կարող է չհիշի, կամ էլ նրան զեկուցած չլինեն, և մեզ հետաքրքիր է`նրան չե՞ն զեկուցել, թե չի հիշում»,–ասաց Քոչարյանը։

Հարցին, թե Սարգսյանը չէ՞ր հիշում դեպքերի ընթացքը` Քոչարյանը պատասխանեց, որ հիմնականում Սարգսյանը հիշում էր և դեռ մի բան էլ ավելացումներ էր անում։

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ շատ լուրջ հարց են տվել Սերժ Սարգսյանին, պարզել են` հակառակորդն իր առջև դրված խնդիրը կարողացե՞լ է լուծել, թե ոչ, և այդտեղ կա՞ քաղաքական բաղադրիչ։ Նրանից հետաքրքրվել են` ինչքանո՞վ են պատրաստ եղել դրանից առաջ, արդյո՞ք հետախուզության տվյալներն ամբողջությամբ արտացոլում են այն տեղեկատվությունը, որը դրված է շրջանառության մեջ։

Սերժ Սարգսյանն անակնկալի է բերել քննիչ հանձնաժողովին. «Ժողովուրդ»

Լրագրողների հարցին, թե Սարգսյանն ընդունե՞ց, որ բացթողումներ են եղել, Քոչարյանը պատասխանեց` այո։ Ճշգրտմանը, թե Սարգսյանը կոնկրետ ընդունե՞լ է, որ բացթողումներ են եղել հետախուզության մեջ` Քոչարյանն ասաց, որ այդ հարցի պատասխանը կլինի հանձնաժողովի հրապարակած եզրակացության մեջ, սակայն թերացումներ, այո, եղել են։

«Սերժ Սարգսյանը բավականին պատրաստված էր, և մինչ հարցուպատասխանը, նա ներածական խոսքով հանդես եկավ։ Նրա ներածական խոսքը կկցվի իր հարցուպատասխանին»,–տեղեկացրեց Քոչարյանը։

«Սերժ Սարգսյանը մեզ հարցեր չի տվել, հարցեր տվողը քննիչ հանձնաժողովն է». Քոչարյան

Նա հայտնեց նաև, որ երկու կողմն էլ կպահեն պայմանավորվածությունը` քննիչ հանձնաժողովը Սարգսյանին կտա տեսագրությունը, իսկ Սարգսյանը մինչև 2050 թվականը չի հանրայնացնի այնտեղ հնչած հարցուպատասխանի մանրամասները։

Հիշեցնենք` ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն ապրիլի 6-ին հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը հրավիրվել է ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա համաձայնել է հանձնաժողովի նիստին մասնակցել մեկ պայմանով` ողջ ընթացքը պետք է տեսաձայնագրվի, տեսաձայնագրության մեկ օրինակ էլ իրեն տրամադրվի։

Նա այսօրվա նիստից առաջ նաև հայտարարություն է տարածել` նշելով, որ ինքն էլ հարցեր ունի պատերազմի բոլոր կանոնների համաձայն՝ բանակի հաղթանակի վերաբերյալ որոշ ուժերի կողմից հասարակության մեջ մութ կասկածներ սերմանելու, զանազան շահարկումների, ապրիլյան պատերազմի խնդրով խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ստեղծման նպատակի և մի շարք այլ թեմաներով: Այս ամենի առնչությամբ, ըստ նրա, դեռ եզրակացություններ կանի: Սարգսյանը նաև հայտարարել էր, որ այսօր հանձնաժողովի նիստում պատրաստվում է ուղիղ նայելով հանձնաժողովականների աչքերին` ասել այն, ինչ գիտի ու նաև այն, ինչ մտածում է։

Մոտ մեկ տարի է, ինչ ԱԺ-ում գործում է 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով։ 2019թ.–ին հանձնաժողովը 21 նիստ է գումարել, հրավիրվել են մեծ թվով զինվորականներ և բարձրաստիճան նախկին ու ներկա պաշտոնյաներ, որոնք պատասխանել են հանձնաժողովին հետաքրքրող հարցերին։