Նոր ողբերգություն Քենեդիի ընտանիքում. գտել են ամերիկյան սենատորի կորած թոռան մարմինը

Ռոբերտ Քենեդիի թոռն ու նրա 8 տարեկան որդին կորել էին ապրիլի 2-ին Չեսապիկի ծոցում` կանոեով շրջելու ժամանակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Ամերիկյան ոստիկանությունը հայտնաբերել է սենատոր Ռոբերտ Քենեդիի կորած թոռան` Մեյվի մարմինը, փոխանցում է CBS Baltimore հեռուստաալիքը։

Մահացել է Քենեդու թոռը. նրան հայտնաբերել են ընտանեկան կալվածքում

Աղբյուրի համաձայն` 40 տարեկան Մեյվն ու նրա 8 տարեկան որդին` Գիդեոն Ջոզեֆ Քենեդի Մաքքինը, կորել էին ապրիլի 2-ին Չեսապիկի ծոցում` կանոեով շրջելու ժամանակ։  Ինչպես հայտնել է Մեյվի ամուսինը` Դևիդ Մաքքինը, ծովի ափին գտնվող տանը հանգիստն անցկացնելու ժամանակ երեխաները բակում գնդակ էին խաղում, և այն ջուրը գլորվեց։ Նրա կինն ու որդին նստել են կանոե` գնդակը հանելու համար։ Մաքքինի կարծիքով` նրանք շատ հեռու են գնացել ափից և չեն կարողացել հետ վերադառնալ։

Ապրիլի 5-ին ոստիկանությունը դադարեցրել է որոնումները` նրանց մահացած ճանաչելով։  Մեյվի մարմինը գտել են երկուշաբթի երեկոյան, իր մոր տնից 4 կմ հեռավորության վրա։ Տղային հայտնաբերել դեռ չի հաջողվել։

Մոսկվայում մահացել է հայտնի ֆիզիկոս, պրոֆեսոր Միշիկ Ղազարյանը

Ապրիլի 7-ին ոստիկանությունը կվերսկսի որոնողական աշխատանքները։

Մեյվ Քենեդին սենատոր Ռոբերտ Քենեդու` ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդու եղբոր թոռն է։

Համոզեց Մոսկվային, Քենեդուն ու Կաստրոյին. ինչով ավարտվեց Բաղրամյան-Միկոյան «պայքարը»

Հիշեցնենք, որ 2019 թվականի օգոստոսին մահացել էր Ռոբերտ Քենեդու մյուս թոռը` Սիրշան։ Նա մահացել է թմրանյութի չարաշահումից, 22 տարեկան հասակում ։ Ոչ պաշտոնական տեղեկության համաձայն` աղջիկը մահացել է Մասաչուսեթսում գտնվող ընտանեկան կալվածատանը։ Նրա մարմնի մոտ ցավազրկող է հայտնաբերվել և թմրանյութերից կախվածությունը բուժող դեղամիջոց։