Արամ Խաչատրյանն ու կորոնավիրուսը. կամավորներն ու բուժաշխատողները պարում են տանիքում

Տեսանյութի սկզբում երևում է, թե ինչպես են բուժաշխատողները պարում, իսկ հետո օբյեկտիվում են հայտնվում նրանց արտահայտիչ ու խոսուն աչքերը։
Sputnik

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook–ի իր էջում մի տեսանյութ է հրապարկել, որում երևում է, թե ինչպես են դիմակներով ու հատուկ համազգեստով կամավորներն ու բուժաշխատողները պարում Արամ Խաչատրյանի հանրահայտ «Դիմակահանդեսի» հնչյունների տակ։

Քոչարիով կհաղթենք. «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկները պարում են. տեսանյութ

Նախարարի հրապարակած տեսանյութը շատերին է դուր եկել, մարդիկ ևս մեկ անգամ շնորհակալություն են հայտնել բուժաշխատողներին։ «Եթե չեմ սխալվում, այս վալսը պարել են Ծաղկաձորի «Նաիրի» հյուրանոցի տանիքին»,– նշել է օգտատերերից մեկը։

Մեկ ուրիշն էլ գրել է. «Եղե՛ք առողջ, առողջացրե՛ք... կգա այն օրը, երբ բոլորդ առանց պաշտպանիչ համազգեստի կպարեք Արամ Խաչատրյանի այս գեղեցիկ երաժշտության ներքո: Բրավո՜, ապրեք: Ձեզ անսպառ ուժ և համբերություն...»։

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 853–ի, վերջին մեկ օրում 20 նոր դեպք է արձանագրվել։

Աստրախանում հայն անվճար տեղափոխում է բժիշկներին. նրա մարտահրավերին 30 կամավոր է միացել