Սերժ Սարգսյանին հրավիրել են ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով

Հանձնաժողով ներկայանալու համար ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կարող է նշված 2 օրերից ընտրել իրեն հարմարը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի –Sputnik. ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրվել է ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ժամանակավոր քննիչ հանձնաժողով։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից։

Խաչատուրովը մերժել է Քոչարյանի հրավերը. «Ժողովուրդ»

Հաղորդագրության համաձայն՝ գրություն է ստացվել, ըստ որի՝ Սերժ Սարգսյանը ս.թ. ապրիլի 13-ին կամ 16-ին, ժամը 14:00-ին (իր ընտրությամբ), լսումների նպատակով հրավիրված է 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողով։

Հիշեցնենք՝ ՀՀ 3-րդ նախագահին հանձնաժողով հրավիրելու մասին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնել էր դեռ փետրվար ամսին։

«Ապրիլյանի ժամանակ չէր կարող լինել այլ դավադրություն, քան թուրք–ադրբեջանականն է». Օհանյան

Մոտ մեկ տարի է, ինչ ԱԺ-ում գործում է 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով։ 2019թ.–ին հանձնաժողովը 21 նիստ է գումարել, հրավիրվել են մեծ թվով զինվորականներ և բարձրաստիճան նախկին ու ներկա պաշտոնյաներ, որոնք պատասխանել են հանձնաժողովին հետաքրքրող հարցերին։

Բացի այդ, ՊՆ–ից հանձնաժողով են ուղարկել մեծ ծավալի փաստաթղթեր, որոնցից առայժմ ուսումնասիրվել է 2684 էջը` 147 տեքստային և 14 գրաֆիկական քարտեզներով, տեղեկատվական–վերլուծական և հետախուզական, զորքերի կառավարման, օպերատիվ և այլ բնույթի գաղտնի և հույժ գաղտնի փաստաթղթերով։

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովն ակնկալում է Սերժ Սարգսյանի մասնակցությունը. ՀԺ