Կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում դարձավ 190. նոր տվյալներ

Կորոնավիրուսով վարակված երկրորդ առողջացած պացիենտին արդեն դուրս են գրել հիվանդանոցից: Նրա մոտ հետազոտությունը ցույց է տվել վիրուսի բացակայություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 190։ Փաստորեն, վերջին մեկ օրվա ընթացքում Covid 19 վարակակիրների թիվն ավելացել է 30-ով: Տեղեկությունը հրապարակվել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում։

Նշենք, որ մարտի 21–ի ժամը 10։00–ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 160 էր։

Ալկոգել ծիրանով, կամ ինչ փոփոխություններ է կրել երկրում ախտահանող միջոցների արտադրությունը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ հայտնեց, որ երկրորդ առողջացած պացիենտինեն դուրս գրել, ում մոտ հետազոտությունը ցույց է տվել վիրուսի բացակայություն, ինչպես նաև նրա մորը, ում հետ նա ապրել է 21 օր նույն սենյակում և չնայած դրան, այդպես էլ չի վարակվել վիրուսով կամ վարակվել և շուտ լավացել է: «Ամեն դեպքում նրա բոլոր հետազոտությունները մինչ օրս բացասական են եղել»,-գրել էր նախարարը:
Հիշեցնենք` կորոնավիրուսի առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Մարտի 11-ին ՀՀ–ում կորոնավիրուսի երեք նոր դեպք հայտնաբերվեց։

Վարակվածները եկել էին Իտալիայից։ Նրանցից մեկն Էջմիածնի բնակչուհի է և, ըստ լուրերի, գնացել էր Իտալիա` որդու ընտրյալի համար հարսանյաց զգեստ գնելու, այնուհետև Էջմիածնում մասնակցել էր որդու նշանադրությանը։ Դրանից հետո վարակակիրների թիվը սկսեց աճել։

ՀՀ–ն Չինաստանից դիմակներ է ստանում նույնիսկ այսպիսի դժվարին ժամանակահատվածում. ԱՆ

Մարտի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսի դեպք է արձանագրվել նաև Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում։

Դրանից հետո հաստատված դեպքերի մեծամասնությունը կապված էր հենց այդ արտադրամասի հետ: Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարվել։

Մարտի 20-ին ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց մեկուսացման պահանջի խախտումը քրեականացնող օրինագիծը։