Սերժ Սարգսյանն օրինական ճանապարհով լքել է երկիրը. նա հանդիպել է Դոնալդ Տուսկին

Դոնալդ Տուսկի հետ զրույցի ընթացքում Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանում ցանկացած փոփոխություն պետք է իրականացվի Սահմանադրության և բացառապես իրավական գործընթացների շրջանակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ, Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Դոնալդ Տուսկի հետ։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից, զրուցակիցները երկուստեք կարևորել են Բրյուսելում դեռևս 2017 թվականին ԵՄ-ի և ՀՀ-ի միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Հանդիպման ժամանակ ԵԺԿ նախագահի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումները:

Հայտնի է, թե երբ են Սերժ Սարգսյանին կանչելու Ապրիլյանի քննիչ հանձնաժողով. «Փաստ»

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հանրապետական կուսակցության հետ ԵԺԿ շրջանակներում արդյունավետ զարգացող համագործակցությանը և հետագա անելիքներին:

Դոնալդ Տուսկը և Սերժ Սարգսյանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների և մարտահրավերների շուրջ:

Սերժ Սարգսյանն ընդգծել է միջազգային գործընկերության կարևորությունը Հայաստանում ժողովրդավարության զարգացման և տարածաշրջանային կայունության ամրապնդման տեսանկյունից:

Անդրադարձ է կատարվել իրական ժողովրդավարության համար պոպուլիզմի վտանգներին:

«Սերժ Սարգսյանի դեմ քրգործն ուղղակի քաղաքական հետապնդում է». Մակինյան

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ցանկացած փոփոխություն պետք է իրականացվի Սահմանադրության և բացառապես իրավական գործընթացների շրջանակում, համապատասխան մասնագիտացված կառույցների առավելագույն ներգրավմամբ ու փորձագիտական եզրակացությունների հիման վրա:

Սերժ Սարգսյանն օրինական ճանապարհով լքել է երկիրը. նա հանդիպել է Դոնալդ Տուսկին

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցի շրջանակներում Բրյուսելում այսօր տեղի են ունեցել մի շարք այլ հանդիպումներ ևս:

Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Հարությունյանը և ՀՀԿ խորհրդի անդամ Լիլիթ Բեգլարյանը:

Սերժ Սարգսյանի դատական գործով առաջին նիստը. ինչ էր կատարվում ներսում և դրսում. տեսանյութ

Ինչպես գիտենք, քրեական գործի շրջանակներում Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան 3—րդ նախագահի գրասենյակից հայտնեցին, որ նա երկրից մեկնելու համար օրենքով սահմանված կարգով թույլտվություն է ստացել։

«ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը վարույթն իրականացնող մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով թույլտվություն է ստացել սույն թվականի մարտի 4-ից մարտի 7-ը ժամանակահատվածում բացակայել Հայաստանի Հանրապետությունից: Բրյուսելում Սերժ Սարգսյանի աշխատանքային այցի ծրագրով նախատեսված  էին մի շարք կարևոր հանդիպումներ»,–ասացին գրասենյակից։

Հիշեցնենք` Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել գյուղացիներին դիզելային վառելանյութ հատկացնելիս ֆինանսական խախտումներ իրականացնելու համար։ ՀՀ երրորդ նախագահը մեղադրվում է 2013թ.-ին «Ֆլեշ» ընկերության նկատմամբ հովանավորչություն ցուցաբերելու համար։

Դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի պաշտպանի միջնորդությունը

ՍՊԸ–ն հաղթել է դիզելային վառելիք առաքելու պետական մրցույթում, թեև առավել բարձր գին է առաջարկել, քան նրա մրցակիցը (մոտավորապես մեկ միլիոն դոլար տարբերությամբ)։ Սարգսյանը չի ընդունում մեղադրանքը և համարում է, որ դա քաղաքական հետապնդում է։