Հանրապետության հրապարակն ազատում են անհատ փոխադրողներից, նրանք չեն հանձնվում. տեսանյութ

Մի քանի տասնյակ վարորդներ Հանրապետության Հրապարակում բողոքի ակցիա են կազմակերպել։ Նրանք պահանջում են իրենց չխանգարել աշխատել և գումար վաստակել։
Sputnik

Վերջին տարիներին Երևանի Հանրապետության հրապարակի մի հատվածը ավտոկայանատեղի էր վերածվել. անհատական շրջագայություններ առաջարկողներն իրենց մեքենաները կայանում էին այդ տարածքում։

Բժշկական դիմակներով ոստիկանները ստուգում են Իրանից Հայաստան եկող վարորդներին. տեսանյութ

Հունվարի 22-ից սկսեց գործել Հանրապետության հրապարակում մեքենաների կայանման նոր կարգը։ Արգելվեց Հանրապետության հրապարակի շատրվանների դիմացի հատվածում և հրապարակ մուտք գործող և դուրս եկող Վազգեն Սարգսյան փողոցների միջնամասում (Երևանի 2750-ամյակի այգու հարակից տարածքում) կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը։

«Նրանք սահմանափակումներ են մտցրել մեքենաների համար, ուրեմն թող մեզ համար բացառություն անեն և թույլ տան շարունակել աշխատել»,–Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց վարորդներից մեկը` Դավիթը։

Նա ընդգծեց, որ խոսքը վերաբերում է 30 քաղաքացու, որոնցից յուրաքանչյուրն ընտանիք ունի, և եթե այս բիզնեսը փակվի, մոտ 200 մարդ առանց գոյատևման միջոցի կմնա։

Նիկոլ Փաշինյանը մանրամասն հայտնեց, թե 311 վարորդներն ինչու են զրկվել վարորդական իրավունքից

Բողոքողները վստահ են, որ սա արվում է տուրիստական խոշոր ընկերություններին աջակցելու համար։ Եթե անհատներ չլինեն, նրանց ծառայություններից օգտվող զբոսաշրջիկները կսկսեն դիմել տուրիստական ընկերություններին։

Ինչու են վարորդները զրկվել վարորդական իրավունքի վկայականից. տեսանյութ

«Մենք 12 տարի աշխատում ենք և այս ամբողջ ընթացքում պահպանել ենք բոլոր կանոնները. մաքուր մեքենա, կոկիկ վարորդ, որակյալ ծառայություններ։ Մինչև հիմա ոչ մի բողոք չի եղել»,–ասաց Դավիթը։

Հարցին` կհամաձայնե՞ն արդյոք աշխատել ուրիշ վայրում, եթե նրանց տարածք հատկացվի, բողոքողները բացասական պատասխանեցին` նշելով, որ այնտեղ զբոսաշրջիկների այսպիսի քանակ չի լինի։

Մինչ մենք զրուցում էին բողոքողների հետ, ճանապարհային ոստիկանությունը նրանց ստիպեց լքել տարածքը, վարորդները բողոքի ակցիան շարունակեցին քաղաքապետարանի դիմաց։

Ոստիկանությունը տեղյակ է, որ վարորդները փորձում են բալ վաճառել