Զգուշացում. ՀԴՄ-ների անսարքության համար ՊԵԿ-ը պատասխանատվություն չի կրում

Շուկան ազատականացնելուց հետո ՊԵԿ-ն այլևս պատասխանատվություն չի կրում ՀԴՄ սարքերի տեխնիկական խնդիրների, դրանց ծրագրային ապահովման, սարքերի իրացման և սպասարկման համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀԴՄ-ների շուկայի ազատականացման արդյունքում այժմ սարքերի անխափան աշխատանքի, ծրագրային ապահովման համապատասխանության համար պատասխանատու է տվյալ սարքը վաճառող կազմակերպությունը:

Արցախի ռեստորաններից մեկում Փաշինյանին ՀԴՄ չեն տվել. «Կտրոն չխփողը գողանում է զինվորից»

«Տնտեսվարող սուբյեկտից ՀԴՄ ձեռք բերելիս հարկ է ուշադրություն դարձնել ՀԴՄ-ի ձեռքբերման հարաբերությունները կարգավորող պայմանագրում ՀԴՄ սարքի երաշխիքի,ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1318-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի ապահովման, այն է ՀԴՄ-ի միջոցով անկանխիկ գործարքների իրականացման հնարավորության և հաշվարկային փաստաթղթերի ենթածրագրի առկայությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նախկինում ՀԴՄ-ների ներդրման գործընթացն իրականացնում էր Պետական եկամուտների կոմիտեի կազմում ներառված «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, և ՀԴՄ սարքերի` ՀՀ օրենսդրությանը համապատասխանությունն ապահովում էր ՊԵԿ-ը:

ՀԴՄ–ների դեֆիցիտը շարունակվում է. ՊԵԿ–ը չգիտի, թե երբ կլուծվի խնդիրը

Հիշեցնենք` ՀՀ պետական եկամուտների կոմիտե նախաձեռնությամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գործընթացի ազատականացման արդյունքում յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտ կարող է իրականացնել ՀՀ կառավարության պահանջներին համապատասխան ՀԴՄ-ների ներմուծում, ծրագրային ապահովման մշակում, այդ սարքերի իրացում և սպասարկում:

Քթոյան. «Ստվերում աշխատելը որոշ տնտեսվարողների համար դարձել է շանտաժի առարկա»

Հարկ է նշել, որ ՀՀ կառավարության սահմանած՝ ՀԴՄ-ներին ներկայացվող պահանջներին և դրանց ծրագրային ապահովմանը համապատասխանության եզրակացությունը տրամադրվում է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը և ՀԴՄ-ների ներդրման գործընթացով զբաղվող տնտեսվարող սուբյեկտները իրավունք ունեն վաճառելու միայն համապատասխանության եզրակացություն ստացած մոդելի սարքեր: