Սերժ Սարգսյանի պաշտպանը գործով դատախազին բացարկ հայտնեց

Սերժ Սարգսյանի պաշտպանը կոչ արեց գործով դատախազ Արսեն Մարտիրոսյանին ինքնաբացարկ հայտնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց գործով դատախազ Արսեն Մարտիրոսյանին:

Սերժ Սարգսյանն իրեն աջակցողներին հորդորեց տուն գնալ. ինչի՞ հույս ունի նա

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Սերժ Սարգսյանի դեմ քրեական գործով առաջին դատական նիստը` դատավոր Վահե Միսակյանի գլխավորությամբ։

«Առերեսումները կատարվել են բազմաթիվ խախտումներով, հարցաքննությունների ժամանակ քննիչը տվել է ուղղորդող հարցեր, մեղադրանքի էությունը չի պարզաբանվել։ Բացառում եմ, որ դատախազը այս բոլոր խախտումները չի նկատել։ Իսկ կարո՞ղ է այդ ամենը թաքցնող դատախազն անաչառ վարել գործը»,–ասաց Հակոբյանը։

«Թող ձերբակալեն». Սերժ Սարգսյանը խոսել է իր հնարավոր ձերբակալության մասին

Նա կոչ արեց դատախազին ինքնաբացարկ հայտնել։ Դատախազը նման քայլի չդիմեց, նա առարկեց իրեն ներկայացված բացարկի միջնորդությանը։

Դատավորը գնաց խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 26–ին` ժամը 15։30–ին։

Նման արարք չէր կարող թույլ տալ. Արա Բաբլոյանը` Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրգործի մասին

Հիշեցնենք` Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել գյուղացիներին դիզելային վառելանյութ հատկացնելիս ֆինանսական խախտումներ իրականացնելու համար։ ՀՀ երրորդ նախագահը մեղադրվում է 2013թ.-ին «Ֆլեշ» ընկերության նկատմամբ հովանավորչություն ցուցաբերելու համար։ ՍՊԸ–ն հաղթել է դիզելային վառելիք առաքելու պետական մրցույթում, թեև առավել բարձր գին է առաջարկել, քան նրա մրցակիցը (մոտավորապես մեկ միլիոն դոլար տարբերությամբ)։

Սերժ Սարգսյանին կանչել են Հատուկ քննչական ծառայություն

Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։