Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվն աճում է. նոր տվյալներ

Վերջին մեկ օրվա ընթացքում Չինաստանում կորոնավիրուսով վարակվելու 889 նոր դեպք է գրանցվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. ՌԻԱ Նովոստին, հղում անելով Չինաստանի առողջապահության պետական կոմիտեին, հայտնում է, որ Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2236-ի։

Կորոնավիրուսը հասել է Իրան. ինչպես վարակը կանդրադառնա Հայաստանում զբոսաշրջիկների հոսքի վրա

Նշվում է, որ վարակվածության հաստատված դեպքերն անցել են 75,4 հազարի ցուցանիշը։ Միայն վերջին օրվա ընթացքում հիվանդության 889 դեպք է բացահայտվել։

Աղբյուրի համաձայն` 18 264 մարդ ապաքինվել են, նրանց արդեն դուրս են գրել հիվանդանոցից։

2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները ԱՀԿ-ին հայտնել էին չինական Ուհան քաղաքում անհայտ թոքաբորբի բռնկման մասին: Մասնագետները պարզել են, որ հիվանդության հարուցիչը Կորոնավիրուսն է` 2019-nCoV։

Մեղրիի անցակետում հսկողությունը կուժեղացվի. Իրանում կորոնավիրուսով վարակվածները 5-ն են

Բժիշկների խոսքով ՝ կորոնավիրուսին բնորոշ են այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են մրսածությունը, հազը, կոկորդի ցավը և կրծքավանդակում սեղմման զգացումը: Ռիսկի գոտում են թույլ իմունային համակարգ ունեցող մարդիկ, երեխաներն ու տարեցները։