ՊԵԿ-ի պարգևավճարները Հաշվեքննիչ պալատի խոշորացույցի տակ են

Председатель КГД Давид Ананян возле Дома правительства после внеочередного заседания (22 мая 2018). Еревaн
Հաշվեքննիչ պալատը ստուգում է ՊԵԿ աշխատակցների պարգևավճարների ձևավորումն ու ծախսերի կատարումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Հաշվեքննիչ պալատի գլխավոր մասնագետ Դավիթ Չիբուխչյանն այսօր ԱԺ ֆինանսավարկային հարցերի հանձնաժողովի նիստում հայտնեց, որ Հաշվեքննիչ պալատն ուսումնասիրում է ՊԵԿ-ի պարգևավճարները։

Вице-премьер Мгер Григорян и министр экономики Тигран Хачатрян на VII международном форуме Антиконтрафакт (12 ноября 2019). Еревaн
Էկոնոմիկայի նախարարը հայտնել է, թե ովքեր և ինչ սկզբունքով են որոշում պարգևավճարների չափը

«Այժմ ՊԵԿ-ը գտնվում է հաշվեքննության փուլում՝ ոչ միայն պարգևավճարների ձևավորման, այլև ծախսերի կատարման տեսանկյունից»,- ասաց Չիբուխչյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե արդյոք Հաշվեքննիչ պալատը ստուգե՞լ է՝ որքանով է արդարացված ՊԵԿ աշխատակիցների պարգևավճարների չափը, և արդյոք նրանք պարգևատրվո՞ւմ են ըստ կատարած աշխատանքի։

Չիբուխչյանն ասաց, որ այդ հարցերի պատասխանները հանրությանը կներկայացվեն միայն ընթացիկ հաշվեքննության ավարտին։ Իսկ ներկա պահին Հաշվեքննիչ պալատը ստուգել է միայն ռիսկի վրա հիմնված հարկային ստուգումների 2017-19 ծրագրերը։ Դրանց ընթացքում մտահոգիչ փաստեր չեն հայտնաբերվել։

Հիշեցնենք` 2018թ.–ի տարեվերջին ՊԵԿ–ում միլիոնավոր դոլարների հասնող պարգևատրումների թեման լայն քննարկման առիթ էր դարձել հանրության շրջանում։

Спикер и вице-спикер Национального собрания Арарат Мирзоян и Ален Симонян на пленарном заседании Парламента Армении (5 марта 2019). Еревaн
ԱԺ պատգամավորներն ու աշխատողները 10 ամսում 14 անգամ մեծ պարգևավճար են ստացել. «Հրապարակ»

Չնայած դրան, 2019թ.–ին կառավարությունը 2.3 միլիարդ դրամով ավելացրեց ՊԵԿ–ի` 2019 թվականի պարգևատրման ֆոնդը:

Վարչապետը պետական ծառայողներին այս կերպ խրախուսելը որակեց որպես հակակոռուպցիոն քայլ։

Ստուգումներ սննդի կետերում և 5 հազար տոննա տեխնիկական աղ. ո՞վ է ուզում թունավորել հայերին

Ըստ մամուլի` ՊԵԿ ղեկավարությունը 2018թ.–ին 8-9 մլն դրամի, աշխատակիցները` քարտուղարուհին, վարչության պետերը` 2 միլիոն դրամ և ավելի պարգևավճարներ են ստացել։

Պարգևավճարներ վճարվել են, վճարվում են ու վճարվելու են. ՊԵԿ նախագահ

Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցում չէր ցանկացել հայտնել իր աշխատակիցների ֆինանսական գաղտնիքները, բայց հաստատել էր, որ ինքն 8 ամսվա համար 14 մլն դրամ պարգևավճար է ստացել։

Փաշինյանի գաղտնի որոշման արդյունքում ՊԵԿ նախագահի պարգևավճարը նվազել է