Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվն ավելացել է. նոր տվյալներ

Չինաստանում կորոնավիրուսով վարակված հիվանդների թիվն արդեն գերազանցում է 42 հազարը։ Վտանգավոր վարակից բուժվել է շուրջ 4 հազար քաղաքացի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվն օրեցօր աճում է։ Ինչպես հայտնում է ՉԺՀ առողջապահության պետական կոմիտեն, զոհերի թիվը հասել է 1016-ի։

Մեկ օրվա ընթացքում վարակվածների թիվն ավելացել է 2478 մարդով, մահվան ելքով դեպքերը` 108-ով։

Չինաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվն արդեն 42 638 է։ Վտանգավոր վարակից բուժվել է շուրջ 4 հազար քաղաքացի։

Ջեքի Չանը մեկ միլիոն յուան է խոստացել կորոնավիրուսի դեմ դեղ ստեղծողին

2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները ԱՀԿ–ին հայտնել էին, որ Ուհան քաղաքում անհայտ վարակի բռնկում կա։ Մասնագետները պարզել էին հիվանդության հարուցիչը, որը 2019-nCoV կորոնավիրուսն է։ Բժիշկների խոսքով` կորոնավիրուսին բնորոշ են մրսածությունը, հազը, կոկորդի ցավը, կծկվածության զգացումը սրտի շրջանում, նկատվում են նաև թոքաբորբի և բրոնխիտի նմանվող ախտանշաններ։ Ռիսկային խմբում են թույլ իմունային համակարգով մարդիկ, ինչպես նաև երեխաներն ու ծերերը։

Կորոնավիրուսը տարածվում է նաև Չինաստանից դուրս։

Չինացի բժիշկների դեմքերը վնասվել են դիմակներից. լուսանկարներ

Նշենք, որ հունվարի 31-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ փետրվարի 1-ին մինչև մարտի 31-ը ժամանակավոր դադարեցվում է մեր երկիր ՉԺՀ քաղաքացիների ազատ մուտքը։ Որոշումը պայմանավորված է Չինաստանում և նրա սահմաններից դուրս կորոնավիրուսի տարածմամբ։

ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել էր, որ չինական կողմի և միջազգային գործընկերների հետ աշխատում են մեր քաղաքացիներին անհրաժեշտության դեպքում հայրենիք վերադարձնելու համար։