Տղամարդը հանկարծամահ է եղել զինվորի մահվան առնչությամբ բողոքի ակցիայի ժամանակ

Похороны Ваграма Авакяна
Հայթաղի գյուղապետի խոսքով` համագյուղացիներից շատերի ինքնազգացողությունը վատացել է, երբ զինծառայողի դին որոշել են ոտքով բերել Երևան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik. Արմավիրի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Երեկ` փետրվարի 2–ին, երբ Արցախի զորամասերից մեկում մահացած 20-ամյա զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատները բողոքի ակցիա էին անում` զինվորի դին ոտքով տեղափոխելով Երևան, ակցիային մասնակցող տղամարդկանցից մեկը հանկարծամահ է եղել։ Spuntik Արմենիայի հետ զրույցում Հայթաղի ղեկավար Մերուժան Մուրադյանը հայտնեց, որ գյուղացիները տղամարդուն շտապ տեղափոխել են Էջմիածնի բժշկական կենտրոն, սակայն բժիշկներն ասել են, որ նա արդեն մահացած է։

Похороны Ваграма Авакяна
«Որդուս մարմնի վրա 2 կրակոցի հետք կար». հարազատները պատմում են մահացած զինվորի մասին

«Մահացածը` 62-ամյա Մարտուն Աբելյանը, մեր համագյուղացին էր։ Զինվորի` Վահրամի մահվան դեպքը բոլորիս էր հունից հանել, բոլորս էինք նրանց ընտանիքի ցավով ապրում։ Արդեն չգիտեմ` Մարտունը հարևա՞ն էր, թե՞ բարեկամ զինվորի ընտանիքին, քանի որ դա կարևոր էլ չէ` բոլորս ենք սգում։ Մարտունը դագաղի ներքևից էր բռնել, չի էլ հասցրել 200 մետր քայլել, ինֆարկտ է խփել ու դագաղի «տակ է մնացել»»,–պատմեց համայնքի ղեկավարը։

Մուրադյանի խոսքով` երեկ, երբ զինծառայողի դին որոշել էին ոտքով Երևան բերել, շատերի ինքնազգացողությունն է վատացել։

Առաքել Մովսիսյանի որդին ձերբակալվել է զինծառայողի մահվան գործով

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 30-ին Արցախում մահացած ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատները երեկ նրա դագաղը ոտքով տեղափոխում էին Երևան: Նրանք չեն հավատում, որ իրենց որդին ինքնասպան է եղել և պահանջում են արդար քննություն։ Ճանապարհին, սակայն, նրանց է մոտեցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, հորդորել է գյուղ վերադառնալ ու խոստացել` գործը բացահայտվելու է։

Похороны Ваграма Авакяна
«Եղել են բազմաթիվ անձինք, սպայական կազմ, զինվորներ». նոր մանրամասներ զինվորի մահվան դեպքից

Հիշեցնենք` Արցախի պաշտպանական գերատեսչության հաղորդմամբ` հունվարի 30-ին, ժամը 13:15-ի սահմանում, ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Վահրամ Մկրտիչի Ավագյանը:

Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն էլ հայտնել էր, որ 2020թ. հունվարի 30-ին, ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել էր վերջինիս կենսաբանական մահը:

«Շատ խելոք, դաստիարակված երեխա էր». համագյուղացիները պատմել են մահացած զինծառայողի մասին