Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի մոտ տաղավար է այրվել

«Հանրապետության հրապարակ» կայարանի շատրվաններին կից սրճարանը վաղուց արդեն չի գործում։ Իսկ դրա երբեմնի խոհանոցն այսօր հրդեհվել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Փետրվարի 1-ի առավոտյան`ժամը 07։59-ին, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենից 911 ծառայությունն ահազանգ է ստացվել այն մասին, որ «Հանրապետության հրապարակ» կայարանի շատրվաններին կից տարածքում այրվում է տաղավար։

Հայտնի է` ինչն է եղել մամուլի շենքում բռնկած հրդեհի պատճառը

Մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը facebook-ում այրված տաղավարի լուսանկարն է հրապարակել ու հայտնել, որ այն օգտագործման ենթակա չի եղել, իսկ նախկինում ներառված է եղել սրճարանի տարածքում։

«Դեպքից տուժածներ չկան»,– գրում է Խաչատրյանը։

Հրդեհը 08։16 -ին մեկուսացվել է, 08։52-ին` մարվել։ 

Հիշեցնենք` «Հանրապետության հրապարակ» կայարանի շատրվաններին կից դեռևս խորհրդային տարիներից հայտնի սրճարանը վաղուց արդեն չէր գործում։ Իսկ հրդեհված կրպակը ժամանակին այս սրճարանի համար որպես խոհանոց էր ծառայում։

Հրդեհ Վանաձորի հանրակացարաններից մեկի 4–րդ հարկում. տուժել է 25–ամյա աղջիկ