Ներքնակները ներծծված են եղել «ափիոն» տեսակի թմրանյութով. Իրանի քաղաքացին ձերբակալվել է

Դեպքի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը տրամադրվել են ՊԵԿ քննչական վարչությանը, հարուցվել է քրեական գործ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հունվար — Sputnik. ՊԵԿ-ը կանխել է Հայաստանի տարածքով թմրանյութի տարանցիկ փոխադրման փորձը։ Ինչպես տեղեկացնում է Պետական եկամուտների կոմիտեն, Մեղրիի մաքսային կետում կանխվել է խոշոր չափի թմրանյութի՝ մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածքով տարանցիկ փոխադրման հերթական դեպքը։ 

Ո՞ր երկրներից է թմրանյութ հասնում ՀՀ, կամ 1 կգ թմրանյութ` Երևանի գիշերային ակումբի համար

Հսկողության արդյունքում վարչության աշխատակիցները զննության  են ենթարկել Իրանից Հայաստան ժամանած Իրանի քաղաքացու ուղեբեռը: Արդյունքում ուղեբեռում հայտնաբերվել է շուրջ 5կգ ընդհանուր քաշով 3 ներքնակ, որոնց սպունգները ներծծված են եղել «ափիոն» տեսակի թմրանյութի փոշենման զանգվածով:

Դեպքի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը տրամադրվել են ՊԵԿ քննչական վարչությանը, հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի հատկանիշներով (Թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր արտադրելու, ձեռք բերելու, պահելու, հաշվառելու, բաց թողնելու, փոխադրելու կամ առաքելու կանոնները խախտելը): Իրանի քաղաքացին ձերբակալվել է:

Թմրամիջոցների ապօրինի ներկրման պատճառով Հայաստանում 3 անձ է կալանավորվել