Ոստիկանության ղեկավարը կպատասխանի «ՎԵՏՕ»–ի անդամներին բերման ենթարկելու մասին հարցերին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպելու է ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարին։ Ի թիվս այլ հարցերի, քննարկվելու են նաև հունվարի 28-ի ձերբակալությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարն ԱԺ–ում կներկայացնի հունվարի 28-ին կատարված ձերբակալությունների հիմքերը։

Ոստիկանության 4 աշխատակիցները կազատվե՞ն աշխատանքից. հանձնաժողովը դիմել է Արման Սարգսյանին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ԱԺ–ում կներկայացնի հունվարի 28-ին կատարված ձերբակալությունների հիմքերը։  Նրա խոսքով` վաղը ԱԺ–ում նախատեսված է Արման Սարգսյանի հետ հանդիպում, որի ընթացքում կհնչի նաև այդ հարցի պատասխանը։

Ինչու «Էրեբունի պլազա» ներխուժած տղամարդուն ձեռնաշղթաներ չեն հագցրել. հայտարարություն

«Մենք նախապես պլանավորել էինք հանդիպում ոստիկանապետի պաշտոնակատարի հետ և այս հարցը ևս ուղղվելու է նրան։ Ինչ վերաբերում է  բերման ենթարկվածներին, ապա, եթե իրենք կարծում են, որ իրենց իրավունքները ոտնահարվել են, օրենքը նախատեսում է բոլոր իրավական կարգավորումները, որպեսզի կարողանան պաշտպանել իրենց իրավունքները»,– ասաց Մակունցը։

Հիշեցնենք` հունվարի 28-ին Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները Երևանի կենտրոնական փողոցներից բերման էին ենթարկել «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանին ու շարժման անդամներ Կոնստանտին Տեր-Նակալյանին, Արթուր Դանիելյանին, Ազատ Ադամյանին ու Գրիգոր Մինասյանին։

Կյանքս վստահում եմ քեզ. ինչպես է ոստիկանապետը բանակցում կրակոցներ արձակածի հետ. տեսանյութ

Բերման ենթարկված ակտիվիստները որոշ ժամանակ անց ազատ էին արձակվել։ Ոստիկանության հայտարարության համաձայն`  նրանք բերման են ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով։

Բերման ենթարկվածների ու նրանց փաստաբանների հայտարարությունների համաձայն` որևէ մեկի մոտ զենք կամ այլ արգելված առարկա չի հայտնաբերվել։

«Ռեստարտի» անդամներն Արման Սարգսյանի հետ հանդիպում են պահանջում

Նշենք, որ «ՎԵՏՕ» շարժման մասնակիցները պայքարում են «Բաց հասարակությունների գրասենյակ» հիմնադրամի (Սորոսի հիմնադրամ) դեմ և պահանջում արգելել նրանց գործունեությունը Հայաստանում։ Կազմակերպության անդամները 2019թ–ի ընթացքում բողոքի ակցիաներ են իրականացրել «Բաց հասարակությունների գրասենյակի» երևանյան շենքի դիմաց։

«Մեր առջև մեկ խնդիր էր դրված». Սարգսյանը` «Էրեբունի պլազայում» հնչած կրակոցների մասին

Օրերս Նարեկ Մալյանը հրապարակել էր կառավարության՝ 2019թ.-ի մարտի որոշման հղումը, որտեղ երևում է, որ «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության 3,2 միլիոն դոլարի չափով ծրագիրը 2019-2020թթ–ին ճանաչվել է բարեգործական, ինչը փաստացի ազատում է հիմնադրամից ֆինանսավորվող 19 կազմակերպություններին (այդ թվում` ԶԼՄ–ներին) մի շարք հարկերից։