«Պուլտը» փչանում է. ԱՄՆ–ն էժանագին կեղծիք է ուղարկել Օսվենցիմի զոհերի սերունդների մոտ

ԱՄՆ փոխնախագահը Օսվենցիմի ազատագրման հիշատակի օրը չասաց «Կարմիր բանակն է ազատագրել Օսվենցիմը» արտահայտությունը։ Այդ արտահայտությունը պարզապես չէր կարող տեղ գտնել նրա խայտառակ ծրագրում։
Sputnik

Վիկտոր Մարախովսկի, Sputnik–ի համար

Օսվենցիմի ազատագրման 75-ամյակին նվիրված միջոցառումների ժամանակ ամերիկացի հյուրի` ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի ելույթը, իհարկե, ամենավառը չէր, բայց ամենաաղմկահարույցն էր։ Եվ ոչ այն պատճառով, որ Փենսն ինչ–որ արտասովոր բան ասաց։ Ո՛չ, նա կարողացավ աղմուկ բարձրացնել` չասելով այն, ինչ պիտի ասեր։

Հրեական կազուս և հայկական ակցենտ․ պատմության դաս Արևելյան Եվրոպայի առաջնորդների համար

ԱՄՆ փոխնախագահը համակենտրոնացման ճամբարի կալանավորների ազատագրմանը նվիրված իր խոսքում հաջողացրեց հիշատակել ամերիկացի զինվորներին (որոնք այնտեղ չեն եղել) և չհիշատակել խորհրդային զինվորներին (որոնք ոչ միայն ազատագրել են ճամբարը, այլև դրա համար մի քանի հարյուր կյանք են զոհաբերել)։ Ըստ նրա` Աուշվիցի դարպասները բացել են «պետական պատկանելություն չունեցող օլիմպիական ատլետները» պատժված Ռուսաստանից»` այսպես կոչված անդեմ «զինվորները»։

... Ինչ է պետք ասել այս դեպքում։ Սկզբունքորեն նման մոտեցումն, իհարկե, լիովին տեղավորվում է XX դարի պատմության նորագույն հայեցակարգի շրջանակում։ Հայեցակարգ, որը ստեղծվել է դեռևս մի քանի տասնամյակ առաջ և ներդրվում է ցնցող համառությամբ։

ԱՄՆ–ն պատրաստվում է պատերազմել տիեզերքում. ինչո՞վ կպատասխանի Ռուսաստանը

Հայեցակարգը հետևյալն է` XX դարում ողբերգական, բայց փառավոր պատմությամբ հզոր Խորհրդային Միություն չի եղել։ Չեն եղել ԽՍՀՄ–ի սխրանքները։ Չի եղել երկիր, որը դուրս է եկել Առաջին համաշխարհային պատերազմի մոխրից ու դիմակայել ինտերվենտների ամբոխի ու Արևելյան Եվրոպայի նոր փոքր կայսրությունների գրոհին, վերականգնվել է, տարիներ շարունակ փորձել է դաշնակից գտնել հիտլերյան Գերմանիայի դեմ և չի գտել, գրոհի է ենթարկվել նացիստների կողմից և հաղթել` ազատագրելով Օսվենցիմն ու վերցնելով Բեռլինը, հետո պատմության մեջ առաջինը նվաճել տիեզերքը. նման երկիր չի եղել։

«Մենք հիշում ենք»․ հրեական համայնքը հարգանքի տուրք է մատուցել Հոլոքոստի զոհերի հիշատակին

Ուրիշ երկիր է եղել` տոտալիտար Խորհրդային Միություն, որը մուտացիայի է ենթարկվել ռուսական խավարամիտ կայսրությունից, Հիտլերի հետ դաշինք կնքել խաղաղ Լեհաստանը մասնատելու համար, մի քանի տասնամյակ ավել է ապրել, քան տոտալիտար ռեյխը, ստրկացրել արևելաեվրոպացիներին, բայց պարտվել է մարդուն Լուսին ուղարկած ազատ աշխարհի հետ պատմական դիմակայության մեջ։ ԽՍՀՄ–ը փլուզվել է, սակայն նրա գլխավոր բեկորը կրկին մուտացիայի է ենթարկվել` վերածվելով ժամանակակից Պուտինյան Ռուսաստանի, և շարունակում է չարիք տարածել ու միջամտել ընտրություններին։

Այս հայեցակարգը, ինչպես տեսնում ենք, զուրկ է որևէ հակասությունից և բավական ներդաշնակ է։

Միայն մի խնդիր կա. այդ «սև երկրի» իրագործած մեծ սխրանքներն ու բարի գործերը գրվել են XX դարի (արդեն նաև XXI դարի) պատմության մեջ ։

Եվ հայեցակարգը չխախտելու միակ տարբերակը այդ մասին լռելն է։

Սովորաբար շատ լավ է ստացվում. ազատ աշխարհը, ինչպես հայտնի է, իրականության հեռակառավարման վահանակ ունի, որով կարելի է հետին թվով անջատել միլիոնավոր քառակուսի կիլոմետրերի վրա տարածված լույսը և գրել. «Այստեղ ոչինչ չի եղել»։ Կարելի է տարիներ շարունակ ուղեղները լվանալ ու Գերմանիայի դեմ հաղթանակից շուրջ մեկ տարի առաջ բացած Երկրորդ ճակատը վերածել առաջինի։

Կարելի է «բռնաբարված Գերմանիայի» պես (այն հիանալի փոխարինում է Բեռլինի գրավման փաստը) չտապալվող զոմբի–միֆեր տարածել։

Սիմոնյանն առաջարկել է լեհ քաղաքական գործիչների համար գործարկել #ՉեքԱմաչո՞ւմ ակցիան

Բայց երբ գործը հասնում է իրական պատմությանն ու սկսում է քերծել գերեզմանաքարերը` իրականության հեռակառավարման վահանակը սկսում է փչանալ։

Եվ ահա ԱՄՆ փոխնախագահը Օսվենցիմի ազատագրման հիշատակի օրը կանգնում է ու չի կարողանում արտասանել «Կարմիր բանակն է ազատագրել Օսվենցիմը» արտահայտությունը։ Նրա խայտառակ ծրագրում այս արտահայտությունը պարզապես անարտաբերելի է։ Չի կարելի ասել, աբսուրդ է, և կարիքը չկա։ Օսվենցիմն ինքն իրեն է ազատագրվել. քանի որ ազատագրումը բարի գործ է, իսկ ռուսները չէին կարող բարի գործ անել։ Օսվենցիմն ինքնուրույն է ազատագրվել, քանի դեռ խորհրդային զավթիչները ստրկացնում էին Լեհաստանը, որի տարածքում պատահաբար հայտնվել էր Օսվենցիմը (Ստրկացումը չարիք է։ Խորհրդային մարդիկ դա կարող էին անել)։

«Քիմհարձակման» հետքերով. Ռուսաստանի գործողություննե՞րն են ապակառուցողական, թե՞ ԱՄՆ–ի

... Մեծ հաշվով, հենց նույն պատճառով էր, որ լեհ նախագահը չեկավ Երուսաղեմ։ Լեհաստանն այնքան երկար է աշխատել Երկրորդ աշխարհամարտի գլխավոր զոհի իմիջի վրա (նրանք նույնիսկ իրենց նույնականացրել են Եվրոպայում Քրիստոսի ճակատագիր ունեցող երկրի հետ), որ նրա համար անտանելի է դարձել, երբ Ռուսաստանը փաստերի մասին հասարակ հիշատակում է անում։

Այն մասին, թե ինչպես է Լեհաստանը փորձել ընկերություն անել Հիտլերի հետ հակասեմիտիզմի հողի վրա և 1938 թվականին նրա հետ կիսել Չեխոսլովակիան։

Այն մասին, թե ինչպես է Կրայովայի բանակը ոչնչացրել հրեաներին։

Ռուսատյացություն և հակասեմիտիզմ. ում և ինչու է խանգարում Հոլոքոստի մասին հիշողությունը

Վարշավայի նյարդերը պարզապես տեղի տվեցին։ Նա սովոր է, որ ինքը կարող է տասնամյակներ շարունակ ապաշխարանք պահանջել Կատինի համար և առարկություններ չլսել։ Նա չգիտի` ինչպես արձագանքի, երբ իրեն հիշեցնում են սեփական անցյալը։

Իսկ այ ԱՄՆ–ն չի նյարդայնանում։ Նրա համար Եվրոպայում Երկրորդ համաշխարհայինը սկսվեց, հիշեցնենք, 1944 թվականին, այսինքն` ԱՄՆ–ն ուշացել էր պատերազմի մեծ մասից։ Եվ նրա համար դա ավելի շուտ նյութ է կինոսցենար գրելու համար, իսկ կինոյում նա ամեն ինչ է կարողանում անել։ Ամերիկացիները որ ուզեն, կարող են Հիտլերին փարիզյան կինոթատրոնում էլ գնդակահարել։

Ու երբ նստած են մարդիկ, որոնց տոհմի հիշատակն իսկական պատերազմով է ներծծված, որոնց նախնիներին տանջամահ են արել, որոնց նախնիներին ազատագրել են, որոնց նախնիներն իրենք են ազատագրել, ու նրանց միջից ոտքի է կանգնում ուրախ դեմքով կողմնակի մի մարդ և չի արտասանում ազատագրողների անունը, քանի որ դա չկա հայեցակարգում, բոլորի համար ակնհայտ է դառնում, թե ինչ էժանագին կեղծիք է եկել: Անունը` Փենս:

Ինչո՞ւ է Ռուսաստանն ուժեղացնում Կասպիական նավատորմը