ԵՐԵՎԱՆ, 8 հունվար – Sputnik. Այսօր՝ հունվարի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում Սևան-Շորժա-Ճամբարակ ավտոճանապարհի 18 կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են ВАЗ 2107 և Opel Astra մակնիշների ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել։ Նրանցից 2-ին տեղափոխել են Ճամբարակի, 4-ին՝ Սևանի բժշկական կենտրոններ։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այդ թվում՝ Սևան քաղաքի մի խումբ երիտասարդներ, որոնք մինչև բժիշկների ժամանումը անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել։
Մայրը լսել է բղավոցներ և վազել սենյակ. դռան փականից երեխայի կախվելը` խաղի հետևա՞նք
Ավելի ուշ Ճամբարակի բժշկական կենտրոնից ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։
Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։
Ճայթուկը պատահաբա՞ր է պայթել, թե՞ աղջնակն է այն պայթեցրել. հերթական դեպքը Շիրակի մարզում
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։