Վթար «Էրեբունի» թանգարանի մոտ. վարորդը մահացել է

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արտաքին լուսավորության սյանը և շրջվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Երևանի «Էրեբունի» թանգարանի մոտ վթար է տեղի ունեցել, կա մեկ զոհ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ–ի մամուլի ծառայությունից։

Ահազանգն ԱԻՆ–ում ստացել են հունվարի 5-ին, ժամը 23:25-ին։

«Նուբարաշենի փողոցում՝ Կենտրոնական գերեզմանատան մոտակայքում, «Mazda 6» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կարեն Կ., ծնված 1989 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արտաքին լուսավորության սյանը և շրջվել»,–ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Խոշոր վթար Արմավիրի մարզում. կա 4 վիրավոր

Վարորդը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ և մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են և ուղղել ավտոմեքենան:

Վթար Այնթափում. մոտոցիկլիստի վիճակը ծայրահեղ ծանր է