Խաչատուրյան քույրերի վերահսկման թևնոցները կհանեն. նրանք երբ ուզեն, փողոց դուրս կգան

Աղջիկները կազատվեն ոչ միայն իրենց թևնոցներից, այլև երեկոյան 21:00–ից մինչև առավոտյան 7–ը փողոց դուրս գալու արգելքից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. 57–ամյա հորը սպանելու մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը կհանեն վերահսկողության էլեկտրոնային թևնոցները, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Հոգեբույժները պարզել են` Միխայիլ Խաչատուրյանը հակում է ունեցել անչափահասների նկատմամբ. ԶԼՄ

Հորը սպանելիս Խաչատուրյան քույրերից 2-ը կարող էին ղեկավարել իրենց գործողությունները. ՔԿ

Մարիայի, Քրիստինայի ու Անգելինայի վրայից հանվել է 21:00–ից մինչև առավոտյան 7–ը փողոց դուրս գալու արգելքը։

ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Վիկտոր Գրինը գտել է, որ մեղադրական դատավճռի մեջ Քրեադատավարական օրենսդրության «տեխնիկական» խախտումներ ու գործի մասնակիցների գործողությունների որակավորման հետ կապված սխալներ կան։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ աղջիկները տարբեր բնակարաններում են Նոր տարին նշելու։ Տնային կալանքի պայմաններն արգելում են նրանց միաժամանակ նույն վայրում գտնվել։ Անգելինան ու Քրիստինան օրը կանցկացնեն տարբեր ազգականների հետ, իսկ կրստեր քույրը` Մարիան, Ամանորը կնշի մոր` Աուրելիա Դունդուկի հետ։

«Մի վայրկյան ձայնդ կտրի՛ր»․ ինչպես են Ամանորը նշել Խաչատուրյանների ընտանիքում․ տեսանյութ

Հիշեցնենք` Միխայիլ Խաչատուրյանի աղմկահարույց սպանությունը տեղի էր ունեցել Մոսկվայում 2018 թվականի հուլիսի 27-ին։ 57-ամյա տղամարդու դիակը` վզի և կրծքավանդակի բազմաթիվ կտրած–ծակած վերքերով, հայտնաբերվել էր Մոսկվայի Լոբաչևսկի մայրուղում գտնվող տան շքամուտքում։ Երեք դուստրերը, որոնք մեղադրվում են հոր սպանության մեջ, խոստովանել են, որ իրենք են սպանել հորը։ Քննության ընթացքում պարզվել է, որ Խաչատուրյանը տարիներ շարունակ բռնության է ենթարկել դուստրերին։

Խաչատուրյան քույրերի ընկերուհիների դեմ հայց են ներկայացրել սպանության դրդելու համար

Այս տարվա ամռանը դատարանը որակել է Խաչատուրյան քույրերի գործողությունները որպես մի խումբ անձանց կողմից նախապես պայմանավորվածությամբ կատարված սպանություն։