Արմեն Թավադյանին կալանավորեցին. դատարանը որոշում կայացրեց

Թավադյանի փաստաբանը տեղեկացրեց, որ պաշտպանների ներկայացրած բողոքի մերժման հիմնավորումներին ծանոթանալուց հետո այն կբողոքարկեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին 2 ամսով կկալանավորեն։ Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանի Կենտրոն-Նորք Մարաշ նստավայրում այսօր մերժվել է պաշտպանների ներկայացրած բողոքը ձերբակալման իրավաչափության մասով և բավարարել է քննիչի միջնորդությունը, լրագրողներին հայտնեց Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։

Քոչարյանի աջակիցը ձերբակալվել է. նրան 3–7 տարվա ազատազրկում է սպառնում. ՀՔԾ

«Որոշումը այսօր կտրամադրեն, դրա հիմնավորումներին կծանոթանանք և անպայման կբողոքարկենք»,–ասաց պաշտպանը`տեղեկացնելով, որ հիմա Թավադյանին կտեղափոխեն ձերբակալվածների պահման վայր, այնուհետև արդեն կալանավայր։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24–ին «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին ձերբակալել են կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու կասկածանքով:

Պլանավորած օպերացիա կամ «արջի ծառայություն». Քոչարյանի որդին մեկնաբանել է տեսանյութը

Հիշեցնենք նաև, որ դեկտեմբերի 19–ին ՀՀ ոստիկանությունը տեսանյութ տարածեց, որտեղ ասվում էր, թե Մարտի 1–ի գործով ամբաստանյալ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը իր գրասենյակում գործով տուժողներից մեկին առաջարկում է հրաժարվել իր տված ցուցմունքից՝ նշելով, որ դրա դիմաց պատրաստ են այնքան գումար տալ, որքան առաջարկում է պետությունը, գումարած` բարձր պաշտոն հետագայում։