Ցածր տեսանելիություն և մառախուղ. ի՞նչ եղանակ է սպասվում հանրապետությունում

Նշվում է, որ ցածրադիր գոտիներում առավոտյան ժամերին կլինի 50-100 մ հորիզոնական տեսանելիությամբ մառախուղ։
Sputnik

 

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik.Հայաստանի տարածքում դեկտեմբերի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կդիտվի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

«Զվարթնոց» օդանավակայանում կայանատեղին կթանկանա, սակայն ոչ բոլորի համար

Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ՝ 50-100 մ հորիզոնական տեսանելիությամբ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 17-20-ը, աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Մայրաքաղաքում ևս առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցածրադիր գոտում առավոտյան ժամերին կլինի 50-100 մ հորիզոնական տեսանելիությամբ մառախուղ։

Երևանում այսօր ցերեկը կլինի +9-ից +11, երեկոյան` +3-ից +8, գիշերային ժամերին` 0-ից +2 աստիճան։

Wizz Air–ը չվերթեր է սկսում Երևանից Վիեննա և Վիլնյուս

Այս գիշեր ամենացածր ջերմաստիճանը կգրանցվի Շիրակի և Գեղարքունիքի մարզերում և Կոտայքի, Վայոց Ձորի և Արագածոտնի լեռներում։