Կալանավոր է մահացել. նա 5 օր առաջ էր կալանավայր տեղափոխվել

Դեկտեմբերի 12–ին քրեակատարողական հիմնարկի բժշկի ցուցումով կալանավորը տեղափոխվել էր «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում 50–ամյա կալանավոր է մահացել։ Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը։

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավոր է մահացել. ո՞վ է նա

Իրավիճակ է փոխվել. ՔԿՀ աշխատակիցներն այլևս չեն բացի դատապարտյալների հանձնուքները

«Դեկտեմբերի 13-ին, ժամը 14։40-ի սահմաններում, արձանագրվել է կալանավորված անձ` 1969թ. ծնված Համլետ Խորենի Թումանյանի կենսաբանական մահը։ Նախնական ախտորոշմամբ՝ մահվան պատճառ է հանդիսացել սուր շնչառական անբավարարությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Մահացած կալանավորը մեղադրվում էր գողություն կատարելու մեջ։

21–ամյա կալանավորին կախված են գտել «Արմավիր» ՔԿՀ–ում 

Ուշագրավ է այն հանգամանքը, որ Թումանյանը կալանավորվել և ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ էր ընդունվել օրեր առաջ` դեկտեմբրի 7–ին։ Իսկ դեկտեմբերի 12–ին քրեակատարողական հիմնարկի բժշկի ցուցումով տեղափոխվել էր ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ խրոնիկական ալկոհոլիզմ ախտորոշմամբ։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։