ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. Հայտնի դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել երգչուհի Էմմիի հետ և խոսել նրա ծնողների հետ իր ընկերության և Էմմի հետ մտերմության մասին։
«Իմ Էմման է, երբ փոքր էր, իր ծնողները` Նադյան ու Դոդոն, իմ ընկերներն էին, իմ սիրելի ավագ ընկերները, իմաստուն ու շատ հետաքրքիր, որոնցից ամեն րոպե մի նոր բան էիր սովորում: Մեծանալով` մենք դարձանք ընկերներ։Բայց դե միևնույնն է, Էմմայի լավագույն ընկերները իր ծնողներ էին: Իմ հայրն ու մայրն էլ իմ ընկերն էին, իմ կյանքը, ամեն ինչը»,–գրել է հաղորդավարուհին և նշել, որ ծնողի կորուստն անդառնալի ու անբուժելի մի բան է։
Նազենիի խոսքով` նվիրված մայր, դուստր ու կին է` իր հեքիաթային ընտանիքով։
«Նադյան հաստատ հանգիստ է` իմանալով, որ դու երջանիկ ես: Հ.Գ. ԱՄՆ- ում առանց մեծերի անընդհատ օգնության շատ դժվար է երեխա մեծացնել, բրավո բոլոր մամաներին ու նրանց հավասարապես օգնող պապաներին) ( չօգնողների մասին լռում եմ )»,–գրել է Նազենին։
Հաղորդավարուհու էջի հետևորդները շատ են հավանել լուսանկարը։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել աղջիկների հասցեին։
«Այնքան ջերմություն կա այս լուսանկարում», «Ինչքան կարոտ կա Էմմիի աչքերում», «Շաաատ հուզիչ է, երկուսդ էլ շատ վաղ եք կորցրել Ձեր ամենաթանկերին»,–գրել են հետևորդները։
Երկար ժամանակ հարցազրույց չէի տալիս. Էմմին`ծնողների և երեխաների մասին
Հիշեցնենք, որ Նազենիի մայրը` Էմմա Հովհաննիսյանը, մահացել է 2011 թվականի դեկտեմբերի 20-ին։ 2019–ի մայիսի 24-ին էլ կյանքից հեռացավ դերասանուհու հայրը։
Իսկ Էմմիի հայրը` հայտնի քանդակագործ Դավիթ Բեջանյանը մահացել է 2011թ.–ին, մայրը` սիրված երգչուհի Նադեժդա Սարգսյանը, երկարատև հիվանդությունից հետո, կյանքից հեռացավ 2018թ.–ին։