Հայուհին քանոն է նվագել Դելֆյան խաղերի փակման ժամանակ. տեսանյութ

16–ամյա Լիլիթ Պետրոսյանը քանոն է նվագել Մոսկվայում և Դելֆյան խաղերից վերադարձել բրոնզե մեդալով։
Sputnik

Մոսկվայում ավարտվել են 14–րդ երիտասարդական Դելֆյան խաղերը։ 16–ամյա Լիլիթ Պետրոսյանը բրոնզե մեդալ է շահել մի անվանակարգում, որում հիմնականում պարգևատրել են դասական երաժշտություն նվագող երաժիշտներին։ Լիլիթը հաղթանակի շնորհիվ ելույթ է ունեցել «Վեգաս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած փակ միջոցառման ժամանակ։ Աղջիկը նվագել է խորհրդային կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի «Մշտական շարժում» ստեղծագործությունը։

Experimental Duo–ի երաժիշտները հայտնի երգերին նոր շունչ են տալիս քանոնով. տեսանյութ

«Լավագույնը». Մերի Մուսինյանը քանոն նվագել է սովորեցնում Մաքսիմ Գալկինին

«Ես անցած տարի նույնպես Եկատերինբուրգում մասնակցել եմ Դելֆյան խաղերին։ Այս տարի հաջողվեց մեդալ նվաճել։ Ժյուրիի կազմում յոթ հոգի կար, և ոչ մեկը հայ չէր»,–ժպտալով ասաց Լիլիթը։

Թե ինչպես է 9 տարեկան Մերին քանոն նվագում

Աղջիկը սովորում է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանում։ Նա 6 տարեկանից քանոն է նվագում, սովորում Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում` հայտնի քանոնահարուհի Ծովինար Հովհաննիսյանի ղեկավարությամբ։ Լիլիթը ծրագրում է դպրոցն ավարտելուց հետո ընդունվել Երևանի պետական կոնսերվատորիա և դառնալ պրոֆեսիոնալ քանոնահարուհի։

Քանոնահար Մարիաննա Գևորգյանի հիասքանչ նվագը. երաժշտությունն ազգություն չի ճանաչում