ՌԱԴԻՈ

Չամսարյան. «Բողոքարկելու եմ դատարանի որոշումը»

Փաստաբան Հովհաննես Չամսարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է ԱԱԾ աշխատակիցների`իր համակարգիչները առգրավելու մասին։
Sputnik
Չամսարյան. «Բողոքարկելու եմ դատարանի որոշումը»

ԱԱԾ–ում հարուցված քրեական գործը, ինչի համար ցանկանում էին դատարանի որոշմամբ առգրավել համակարգիչները, աղմակհարույց չէ։ Այս մասին Sputnik Արմնենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Հովհաննես Չամսարյանը։

Ահազանգ. ԱԱԾ քննիչը ցանկանում է առգրավել փաստաբաններից մեկի համակարգիչները

Նա նշեց, որ իր համակարգիչը պարունակում է փաստաբանական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ։

Փաստաբանը` ելնելով նախաքննական գաղտնիքից, չասաց, թե ինչ քրեական գործի մասին է խոսքը։ Ըստ նրա` ԱԱԾ աշխատակիցները ցանկանում էին իմանալ, թե այդ գործի շրջանակում ինչ տվյալներ ունի փաստաբանը և հնարավոր է`ունենա այնպիսի տեղեկություններ, որ կարևոր նշանակություն ունեն այդ քրեական գործի համար։ 

«Միանշանակ, բողաքարկելու եմ դատարանի որոշումը։ Եթե չկանխվի` իրենք ցանկացած ժամանակ կարող են նման փորձ անել ցանկացած փաստաբանի դեմ»,–նշեց  փաստաբանը։

Հակագազով ու մահակով ցուցմունք կորզելու դեպքի առնչությամբ ՀՔԾ–ում վարույթ է իրականացվում

Չամսարյանի խոսքով` իրենց  խնդիրն է թույլ չտալ, որ որևէ ապօրինի գործողություն տեղի ունենա. նման եղանակով ապացույցներ հավաքելն անթույլատրելի է։ Փաստաբանական գաղտնիքը պաշտպանված է օրենքով, որևէ բացառություն տրված չէ։  

Փաստաբանը ասաց, որ երկար բանակցություններից հետո քննիչները հեռացել են` թողնելով համակարգիչները: Չգիտի` նորից նման փորձ կանեն, թե ոչ։ 

Փաստաբանների պալատում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ են հարուցել

Չամսարյանն ասաց, որ  Փաստաբանական պալատը, փաստաբանները ներկա են եղել այդ իրադրությանը և աջակցել են փաստաբանին։