«Բոմբ է». 70 աստիճան թնդության անարատ օղի պատրաստելու գաղտնիքը. տեսանյութ

Հայաստանյան գյուղերում մարդիկ ամեն աշուն տարբեր մրգերից օղի են թորում։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը փորձել է բացել օղի թորելու գաղտնիքները։
Sputnik

Արագածոտնի մարզի Աղձք գյուղում ապրող Հենրիկ Հարությունյանն ամեն տարի օղի է թորում։ Խնձորի օղին նրանց սեղանի զարդն է։ Հարությունյանն այն հյուրասիրում է իր տան դուռը բացած ցանկացած հյուրի։

Լևոն Օգանեզովը տոլմա եփել է սովորեցրել Մալիշևային ու խորհուրդ է տվել «Արցախ» օղի խմել

Sputnik Արմենիայի նկարահանող խմբի համար Հենրիկ Հարությունյանը բացահայտում է իր գործի գաղտնիքները։ 

«Խնձորը լցնում եմ բոչկեն, 5 կգ-ի չափ շաքարավազ եմ ավելացնում, որ կարողանամ ջուր տամ, խառնեմ։ Խառնում եմ, խառնում, սկսում է նստել։ Սկզբում 40 «գրադուզից» ավել չի գալիս, հավաքում եմ, 2–րդ երեսն եմ քաշում, 70–ից ավել գալիս է»,–պատմում է Հարությունյանը։

Նա առաջինն է փորձում իր թորած օղին. «Ուխա՜յ, как Иисус Христос босиком прошел»,–խմելուց հետո արձագանքում է Հարությունյանը, իսկ Sputnik Արմենիայի նկարահանող խմբին մաղթում, որ Աստված էլ ավելի շնորհք տա, լավ նկարահանումներ անենք, ժողովուրդն էլ տեսնի, ուրախանա։

Հայաստանը գինեգործության հեղափոխության շեմին է. Հարությունյան