«Եթե ուսանողների ու մեր կարծիքն անտեսվի, դրանում միտում կտեսնեմ». Էդիկ Մինասյան

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը «Sputnik զրույց» հաղորդման շրջանակում անդրադարձել է ԿԳՄՍ նախարության ներկայացրած օրինագծին, որով նախատեսվում է բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր։
Sputnik

Բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելն առնվազն խոհեմ չէ, հետևաբար, նորմալ է, որ ուսանողներն այդ հարցին ցասումով են մոտենում և պահանջում են չընդունել օրինագիծը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը։ 

«ՀՅԴ երիտմիությունը հավատում է` Արայիկ Հարությունյանը հրաժարական կտա». Քրիստինե Վարդանյան

«Չի կարելի բուհերը դնել դիկտատորային կառավարման տակ». դասախոսները` ընդդեմ ԿԳՄՍ նախարարի

Մինասյանն ասաց, որ այդ անհեռանկարային որոշումը ստիպել է ԵՊՀ երկու ֆունդամենտալ (պատմության և բանասիրության) ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմին դիմել ծայրահեղ քայլի՝ գործադուլի:  
Նրա կարծիքով՝ սա մեծ հարված է առաջին հերթին ազգային արժեհամակարգին։

«Խնդիրը պարզ է, որ ցանկացած բուհի, այդ թվում՝ նաև տեխնիկական բուհերի ռեկտորները և բնագիտական առարկաների ղեկավարները չեն ուզենա իրենց մասնագիտական առարկաների հաշվին այլ գիտական առարկաներ մտցվի և դասավանդվի։ Դա ընդհանուր օրինաչափություն է և մարդկանց էլ մեղադրելու չի։ Ուստի ամենակարևոր խնդիրը ես համարում եմ մեր արժեքային համակարգի, ազգային անվտանգության շահերից ելնելով` չմոռանալ, որ այդ առարկաների պարտադիր շարքը պետք է պահել: Եթե ուսանողների ու մեր կարծիքն անտեսվի, դրանում նույնիսկ միտում կտեսնեմ»,-ասում է Էդիկ Մինասյանը։

Յուրաքանչյուր բուհ իրավասու է հայոց լեզուն և պատմությունը դարձնել պարտադիր. ԿԳՄՍՆ

Պատմագիտության դոկտոր, պրոֆեսորի համոզմամբ՝ հիշյալ առարկաների պարտադիր դասավանդումը խիստ անհրաժեշտ է հենց մերօրյա հիմնախնդիրներն իմանալու, առաջիկա մարտահրավերների վերաբերյալ կանխատեսումներ ու ընդհանուր տրամաբանական եզրակացություններ իրականացնելու համար։