ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում նոյեմբերի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հարավարևելյան՝ 3-8 մ/վ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Բարձր ջերմային ֆոնը հանրապետության ամբողջ տարածքում կպահպանվի։
Առանց տեղումների եղանակը կպահպանվի նաև Երևանում։ Մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին սպասվում է +18-ից +20, երեկոյան`+10-ից +12, գիշերը` +4-ից +6 աստիճան։
Դու մենակ չես. ինչպես ծանր հիվանդությունը Հրանտին երազանք ու մեծական ցանկություն նվիրեց
Այս գիշեր ամենացածր ջերմաստիճանը կգրանցվի Շիրակի, Գեղարքունիքի մարզերում, Կոտայքի և Արագածոտնի լեռներում։