ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik. Արագածոտնում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել միանգամից 2 հետիոտնի, նրանցից մեկը տեղում մահացել է, մյուսին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց։
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը այսօր, ժամը 14:30-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակ-Թալին ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի և նրանց թողնելով անօգնական՝ դիմել փախուստի:
Վրաերթի ենթարկվածներից մեկին Աշտարակի հիվանդանոցի բժիշկները ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վիրավորի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ փախուստի դիմած վարորդի ինքնությունը պարզելու և վրաերթ կատարած ավտոմեքենան ու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը նվազել է. Տոնոյան
Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ մահացածն ու վիրավորը Աշտարակի քաղաքապետարանի սանմաքրման աշխատակիցներ էին, ովքեր նշված հատվածում կատարում էին մաքրման աշխատանքներ: