Որդին ո՛չ քույր էր ուզում, ո՛չ եղբայր. ծնվել է Հռիփսիմե Խուրշուդյանի 2–րդ երեխան

Հռիփսիմե Խուրշուդյանն ասաց, որ նորածինն իրենցից ոչ մեկին նման չէ` «ավելի նուրբ է, սպիտակ և շիկահեր»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի - Sputnik. Ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի և օլիմպիական խաղերի մրցանակակիր Հռիփսիմե Խուրշուդյանը երկրորդ անգամ է մայրացել. լույս աշխարհ է եկել նրա երկրորդ որդին։ Փոքրիկը ծնվել է 3.430 գրամ քաշով և 50 սմ հասակով։ 

Հռիփսիմե Խուրշուդյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Ծնվել է Գոհար Գասպարյանի երկրորդ երեխան. նրան կոչել են շատ հազվագյուտ անունով


Երեխայի անունը Հռիփսիմեի ավագ որդին՝ Աշոտն  է որոշել։

«Ի դեպ, նա չէր ցանկանում ո՛չ քույր, ո՛չ եղբայր ունենալ, մի կերպ ենք համոզել նրան, բայց դեռ չի համակերպվում եղբայր ունենալու մտքի հետ։ Ինքն ուզում էր միայնակ մեծանալ»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ժպիտով ասաց Հռիփսիմեն։

Աշոտն արդեն հասցրել է Մարկին տեսել, բայց դեռևս պարզ չէ`ինչ զգացողություններ ունի։

«Հարցնում ենք` սիրո՞ւմ ես եղբորդ, ասում է` դեռ չգիտեմ, չեմ որոշել»,-պատմեց Հռիփսիմեն։

Նա ասաց նաև, որ նորածին որդին ոչ մեկին նման չէ. «ավելի նուրբ է, սպիտակ և շիկահեր»:

Նշենք, որ Հռիփսիմե Խուրշուդյանի և ծանրամարտիկ Տարոն Թովմասյանն ամուսնացել են 2012 թվականի հոկտեմբերի 18-ին։ Նրանց առաջնեկը ՝ Աշոտը, ծնվել է 2013 թվականին: