«Դբա լավը». վանաձորցիները նշում են քաղաքի տոնն ու պատասխանում հարցերի

Քաղաքի բնակիչները պատասխանել են իրենց համար ամենադժվար` «Վանաձո՞ր, թե՞ Կիրովական» հարցին ու պատմել այլ հետաքրքիր բաներ իրենց առօրյայից։
Sputnik

Հայաստանի` մեծությամբ երրորդ քաղաք Վանաձորը հոկտեմբերի 26–ին 19–րդ անգամ տոնակատարությամբ նշեց իր տոնը։ Այս տարի այն ավելի մեծ շուքով էին նշում. հավաքվել էին ոչ միայն ակտիվ վանաձորցիները, այլ նաև  հյուրեր այլ քաղաքներից։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբն օգտվել է առիթից ու ներկաներին մի քանի հարց ուղղել։

Փաշինյանը Վանաձորում պարի հրավիրեց մի կնոջ. տեսանյութ

Վանաձորը 27 տարեկան է։ Մինչև 1992 թվականը քաղաքը Կիրովական անունն էր կրում, իսկ դրանից առաջ`մինչև 1935 թվականը` Ղարաքիլիսա։

Պարզվեց, որ «Վանաձո՞ր, թե՞ Կիրովական» հարցն ակտուալ է մնում, ու քաղաքացիների մի մասը դեռ գերադասում է հին անվանումն օգտագործել։

Բոլորով գնում ենք դբա լավը. Փաշինյանը խոստանում է Վանաձորի էֆեկտը ստանալ բոլոր քաղաքներում

«Տեղական սիրո սահմանները պետք է ընդլայնենք». Նիկոլ Փաշինյան

Հետաքրքրական է, բայց ի տարբերություն երևանցիների` Վանաձորի բնակիչներն իրենց քաղաքն ամենևին էլ ռոքի մայրաքաղաք չեն համարում ու պնդում են, որ իրենց քաղաքում ավելի շատ տարածված է ռաբիս երաշտությունը։ 

Եվ չնայած ոմանք հիշեցին  կոմպոզիտոր Գրիգոր Հախինյանին, պատգամավոր Էդմոն Մարուքյանին, քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին ու հումորիստ Աղաս Մանուկյանին` հարցվածների մեջ քիչ չէին մարդիկ, ովքեր հենց իրենց են համարում Վանաձորի ամենահայտնի բնակիչը։